Հանդիպում միջազգային դիտորդների հետ

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 1-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ ԱԺԿ նախագահը կարևորել է ֆրանսիացի օրենսդիրների դիտորդական առաքելության նշանակությունը՝ Արցախի հերթական ժողովրդավարական ընտրությունների մասին... Read more...

Ընտրարշավը հատում է եզրագիծը

Հաշված օրեր են մնում ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին։ Իսկ դա նշանակում է, որ նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ համամասնական ու մեծամասնական ընտրացուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուներին քիչ ժամանակ է մնում՝ իրենց լիարժեք դրսեւորելու, գաղափարախոսական նոր բաղադրիչներ ավելացնելու եւ ընտրողների վստահությունը շահելու համար։ Դա ավելի լավ են գիտակցում քաղաքական կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրը... Read more...

Կուսակցությունը բարեկիրթ մրցակցության կողմնակիցն է

Քարոզարշավի շրջանակներում հանրապետության բնակավայրերում շարունակվում են նախընտրական հանդիպումները հասարակության ներկայացուցիչների հետ: Մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ինչպես են նախապատրաստվում Արցախի ժողովրդավարական կուսակցության շրջանային /տարածքային/ կառույցներն ու շտաբերը, կուսակցությունն ինչպիսի մարտավարություն է մշակել ընտրությունների թափանցիկությունն ապահովելու, հանդիպումների ժամանակ անկաշկանդ ու արդյունավետ երկխոսություն ծավալելու, ընտրողների վստահությունը նվաճելու և ԱԺԿ վարկանիշը բարձր պահելու... Read more...

Չեն շրջանցվում և համայնքի զարգացման խնդիրները

Քարոզարշավի շրջանակում ԱԺԿ առաջնորդ Աշոտ Ղուլյանը համամասնական և մեծամասնական ընտրացուցակներով առաջադրված մի խումբ թեկնածուների /Արմո Ծատուրյանի, Տիգրան Հակոբյանի, Դավիթ Միքայելյանի/ հետ հյուրընկալվել է Ասկերանի շրջանի Այգեստանի գյուղական համայնքի ընտրողներին, ուր դիմավորել են ավանդական աղուհացով: Մշակույթի լեփ-լեցուն դահլիճում` ուր գործնական մթնոլորտ էր տիրում, Ա.Ղուլյանը խոսել է երկրում կայանալիք քաղաքական կարևորագույն իրադարձություններից... Read more...

ԱԺԿ ղեկավարին ունկնդրելու էին եկել մայրաքաղաքի ուսուցիչները

Նախընտրական հանդիպումների տեսանկյունից ապրիլի 20-ը ևս հագեցած օր էր Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչների համար: Եթե կուսակցության առաջնորդն առավոտյան հյուրընկալվել էր Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, ապա երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Աշոտ Ղուլյանի հանդիպումը` մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ: Կարևորելով մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քաղաքական... Read more...