Հանդիպում միջազգային դիտորդների հետ

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 1-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺԿ նախագահը կարևորել է ֆրանսիացի օրենսդիրների դիտորդական առաքելության նշանակությունը՝ Արցախի հերթական ժողովրդավարական ընտրությունների մասին միջազգային հարթակներում լիարժեք տեղեկատվություն հաղորդելու համատեքստում:

ԱԺԿ նախագահը նույն օրը հանդիպել է նաև ԱՄՆ-ից ժամանած դիտորդների պատվիրակության անդամներին: Պատասխանելով ամերիկացի դիտորդների հարցերին՝ Աշոտ Ղուլյանը պարզաբանումներ է տվել հանրապետության ընտրական համակարգի, Արցախի ժողովրդավարական կուսակցության գործունեության, նախընտրական քարոզարշավի կազմակերպման մասին:

 11211726_911127505574256_1393408369_o 11210336_911127792240894_741891863_n 11195460_911127755574231_1005240959_n 11124054_911127462240927_841213305_n