Նախընտրական ծրագիր

Արցախի Ժողովրդավարական կուսակցության
նախընտրական ծրագիր

 

Սիրելի՛ հայրենակիցներ

Արցախի ժողովրդավարական կուսակ­ցու­թյունը մեր նորանկախ երկրի քաղաքական կյանքում լրջագույն մասնակցություն ունի 2000թ-ից, երբ հրամայական էր անցումը դեպի ժողովրդավարություն, օրինականություն, երբ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դրել էր պետական կառավարման համակարգի ազա­տա­կանացման պահանջ:

Անցած տասնհինգ տարիներին մենք հետևողական աշխատանք ենք տարել ԼՂՀ Ազգային ժողովում` հիմնավորապես բարեփո­խելով երկրի օրենսդրությունը, այն համապա­տասխանեցնելով միջազգային չափանիշներին, իսկ ԼՂՀ Սահմանադրության ընդունումից հետո՝ երկրի հիմնական օրենքին:

Առաջնորդվելով համերաշխության գե­րա­կա­յության սկզբունքով՝ մենք համագործակցել ենք քաղաքական մյուս ուժերի հետ և փորձել ենք երկխոսության միջոցով գտնել տեսա­կետների և պատկերացումների ընդհանրու­թյուն­ներ, դրանք ձևակերպել որպես օրենս­դրական նախաձեռնություններ, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին օժանդակող բաղադրիչներ: Լուրջ նախադրյալներ են ստեղծ­վել ԼՂՀ միջազգային ճանաչման գործըն­թացը խթանելու համար:

Արցախի ժողովրդավարական կուսակ­ցությունը հստակ հայտարարում է, որ արձա­նագրված հաջողությունները հավասա­րապես բոլորինս են, ինչպես նաև բոլորս ենք պատաս­խանատու այն ամենի համար, ինչը հարուցում է հանրության անհանգստությունը, որոշ դեպքե­րում` նաև դժգոհությունը:

Նախընտրական մեր ծրագիրը մասնա­գիտական տարբեր խմբերի տևական աշխա­տանքի արդյունք է: Այն նախանշում է առաջիկա տարիների բոլոր մարտահրավերները, հիմնա­վորում դրանց արդյունավետ դիմագրավելու մեր քաղաքական կամքը, տալիս լուծումների մեր պատկերացումը:

ԱԺԿ-ն վերահաստատում է իր քաղա­քական դավանանքը.կուսակցությունը Ազգային ժողովում իր ապագա գործունեության հիմքում վերստին դնելու է արդյունավետ համագոր­ծակ­ցության, փոխլրացման սկզբունքը:

Մեր կուսակցությունը համախոհների միություն է, հայրենասեր ու երկրի ճակա­տագրով մտահոգ մարդկանց կազմավորում, որը պատասխանատու է ղարաբաղյան շարժման ազա­տական ոգու, արցախյան պատերազմի հաղթական կամքի և ապագայի հանդեպ ամուր հավատի պահպանման ու գալիք սերունդներին այդ արժեքները փոխանցելու համար:

Հենց այդ մտադրությամբ ենք մենք մասնակցում վեցերորդ գումարման ԼՂՀ Ազգա­յին ժողովի ընտրություններին և ձեր վստահու­թյունը կրկին ստանալու պարագայում պատ­րաստ ենք շարունակելու ներկայացնել մեր հանրության շահերը և մեր եռանդն ու ներուժը ծառայեցնել Արցախին, նրա հերոսական ժողո­վրդին:

1. Ապահով և անվտանգ հայրենիք

Պաշտպանություն և անվտանգություն

Երկրի պաշտպանության և ազգային ան­վտանգության ապահովման քաղաքակա­նու­թյունը շարունակելուէլինել Արցախի ժողովր­դավարական կուսակցության (այսուհետ՝ԱԺԿ) ուշադրության կետրոնում։

Ելնելով այս առաջնահերթությունից՝ կու­սակ­ցությունը.

  • նպաստելու է այնպիսի պաշտպանական ներուժի կուտակմաննուգործարկմանը, որն անհրաժեշտ է ցանկացածնախահարձակգործո­ղության հակահարված տալու, երկրի ինքնիշ­խանությունն ու անվտանգությունը, տարած­քային ամբողջականությունը պաշտպանելու համար,
  • աջակցելու է Պաշտպանության բա­նակի մարտունակության բարձրացման, մարտական և զորահավաքային պատրաստա­կանության կա­տա­րե­լագործման և բանակա­շինության աշ­խա­­տանքներին,
  • աջակցելու է որակյալ սպայական կադ­րերով բանակի շարունակական համա­լրմանը, երիտասարդության շրջանում զինվո­րական մաս­­նա­­գիտությունների քարոզ­չու­թյանը,
  • նախատեսում է պատկան մար­մինների հետ սկսել ԼՂՀ «Ազգային անվտանգության հայեցակարգի» քաղաքական և մասնագի­տա­կան քննարկումների գործընթացը.
  • կարևորելուէ հայրենիքի պաշտպա­նության համար զոհված ազատամար­տիկների ընտանիքների, անհայտկորածանձանցհարա­զատների, հաշմանդամ ազա­տա­մարտիկների, ինչպես նաև արցախյան պատերազմի վետե­րանների սոցիալական, իրավական պաշտպան­վածության, կյանքի պայմանների բարելավման հարցերը,
  • գործնական աջակցություն է ցուցա­բերելու զինծառայողներին և նրանց ընտա­նիքներին՝ սոցիալ-կենցաղային և մշակութա­ժամանցային ապա­հով­ման գործում, հատկապես ՊԲ զորամա­սերին կից զինվորական բնակա­վայրերի տա­րածքներում,
  • ձեռնարկելու է բանակ-հասարա­կու­թյուն կապերի հետագա ամրապնդմանն ուղղված քայլեր՝միտված հասա­րակությանմեջ զինվորա­կանի հանդեպհար­գանքիուվստահությանբարձ­րացմանը,
  • առաջարկներով հանդես է գալու հանրա­պետության բնակավայրերում քաղաքա­ցիական պաշտպանության համակարգի բարելավման և այս ոլորտում պետական բյուջեից պարբերաբար հատկացումներ կատարելու համար:

Արտաքին քաղաքականություն

Արտաքին քաղաքականության բնագա­վա­ռում ԱԺԿ-ն՝

  • գերակա է համարում Արցախի ժողո­վրդի ազատ կամարտահայտության արդյուն­քում ստեղծ­ված ԼՂՀ անկախ և ինքնիշխան պետու­թյան միջազգային ճանաչումը,
  • կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարա­բաղ­յան հա­կա­մարտության խաղաղ կարգա­վորումն ու բա­նակցությունների լիարժեք ձևաչափի վերա­կանգնումը` շեշտելով, որ առանց Արցախի անմիջական և իրավահա­վասար մասնակ­ցու­թյան դրանք չեն կարող արդյունավետ լինել,
  • ԼՂՀ միջազգային և տարածա­շրջա­նային ինտեգրումը համարում է հանրա­պետության արտաքին քաղաքա­կանության առաջնահերթ խն­դիր­­ներից մեկը՝ հիմք ընդու­նելով ԼՂՀ ազ­գային անվտանգությունը և նրա քաղաքա­ցիների ազատությունը,
  • կարևորում է արտերկրի ժողովր­դա­վարական արժեքներ դավանող և ազգերի ինքնորոշման իրավունքը պաշտպանող կառույց­ների և կուսակցությունների հետ համա­կողմանի քաղաքական կապերի ստեղ­ծումը,
  • օգտագործելու է ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջ­խորհրդարա­նական հանձնաժողովի ներուժը և խորհրդարա­նական դիվանագիտության հնարա­վորու­թյուն­ները՝ Արցախի և միջազ­գային հանրության միջև շփումները խթանելու ուղղու­թյամբ,
  • արժևորում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության գաղափարը և հետամուտ է լինելու փոխգոր­ծակցության հա­մար նպաստավոր պայման­ների ապահովմանը, համատեղ ծրագրերի իրակա­նացմանը, ինչպես նաև Արցախ վերադարձող սփյուռքահայերի՝ այդ թվում սիրիահայերի, համար անհրաժեշտ պայ­ման­ների ստեղծ­մանը,
  • գտնում է, որ հասունացել է ՀՀ հետ ԼՂՀ հարաբերությունների իրա­վա­պայմանագ­րային կանոնակարգման պահը:

2. Արդյունավետ կառավարում

Պետականաշինություն և կառավարման համակարգ

Արցախի Հանրապետության համար պետա­կանաշինության գործընթացը սկսվել է նրա ձևավորման պահից և շարունակվում է առայսօր: Չունենալով որևէ փորձա­ռություն և անհրաժեշտ նյութաֆինանսական պաշարներ՝ մենք կարողացել ենք կարճ ժամանակա­հատ­վածում ձևավորել ինքնիշխան հանրապե­տու­թյան կենսագործունեությունն ապահովող բոլոր կառույցները։

ԼՂՀ պետականության ամրապնդումը և կառավար­ման համակարգի կատարելա­գոր­ծումը պետք է նպատակաուղղված լինի երկրի անվտանգու­թյան ապահովմանը` արտաքին ցան­կացած ճնշման դիմակայելու, քաղաքա­ցիների անվտան­գությունը պաշտպանելու, հա­սա­րակության բոլոր խավերի ուժերը հա­մախմբելու, յուրա­քանչյուր հայ ընտանիքի համար բարեկեցիկ կյանքի պայմաններ ապա­հովելու նպատակով:

Ելնելով արտաքին ազատությունը ներքին ազատությամբ ամրագրելու սկզբունքից՝ կու­սակցությունը

  • անհրաժեշտ է համարում ավարտին հասց­նել Սահմանադրությամբ նախատեսված օրենս­դրական բարեփոխումները,
  • հետևողականորեն պաշտպանելու է իշխա­նու­թյան թևերի միջև սահմա­նա­դրական լիազորությունների հավասա­րա­կշռման, զսպ­ման և իշխանությունների գործունեության նկատ­մամբ հանրային վերա­հսկողության բարձ­րացման ուղեգիծը,
  • հետամուտ է լինելու ԼՂՀ Սահ­մա­նա­դրությամբ նախատեսված՝ 2015թ. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ձևա­վորված և մշտական հիմունքներով գործող խորհր­դարանում պատգամավորների թեկնածու­ներին վերաբերող պահանջների կատար­մանը՝ բացառելու իշխանության և բիզնեսի միա­ձուլման անցանկալի երևույթ­ները,
  • շարունակելու է սկզբունքային լինել կո­ռուպ­ցիայի և հովանավորչության դեմ պայ­քարում, որի օրենսդրական կարգա­վորման հիմ­քում պետք է դրվեն հավասար մրցակցության պայմանների ապահովումը և կոռուպցիոն ռիսկերի վերացումը,
  • խրախուսելու է կառավարման համա­կարգի ապակենտրոնացումն ու պայքարելու է բյուրո- կ­րատական ապարատի անհարկի ուռճաց­ման երևույթի դեմ։

ԱԺԿ-ն բացառիկ կարևորություն է տա­լիս Սահմանադրությամբ ամրագրված` մար­դու իրա­­­վունքների և ազատությունների գործնական իրականացման համար անհրա­ժեշտ օրենս­դրական հիմքերի ստեղծմանը, Մարդու իրա­վունքների պաշտպանի ինստի­տուտի գոր­ծու­նեության արդյունավե­տության բարձրացմանը, ազգային փոքրամա­սնությունների շահերի պաշտ­­­­­պանությանը:

Այս առումով ԱԺԿ-ն անհրաժեշտ է հա­մարում.

  • սոցիալական արդարության և հասա­րակական համերաշխության հաս­տատումը,
  • բազմակուսակցական համակարգի զար­գա­ցումը, քաղաքական գործընկերության և բանակ­ցային մշակույթի արմա­տա­վորումը,
  • համապետական և տեղական ինքնա­կառավարման մարմինների ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, լե­գի­­տիմ և պատասխանատու իշխանության ձևավորումը,
  • իրավապահ համակարգի` իբրև քաղա­քացու իրավունքների և օրինական շահերի պաշտպանի գործառույթի իրակա­նացումը,
  • իրապես ազատ և անկախ մամուլի ձևավորումն ու կայացումը,
  • ազգային կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրների շուրջ հանրային քննար­կումների կազմակերպումը, տարբեր ոլորտ­ներում իրականացվող ծրագրերի մասին հասա­րակությանը հաշ­վետվություն ներկա­յացնելը,
  • երկրի շրջանների տարածքային համա­չափ զարգացման կոնկրետ ծրագրերի մշակումն ու կյանքի կոչումը,
  • յուրաքանչյուր գյուղի և քաղաքի համար անձնագրերի կազմումը, դրանցում առկա խն­դիրների գույքագրումը, լուծումների ժամա­նակացույցի մշակումը և իրականացումը:

ԱԺԿ-ն մշտապես մասնակցել է պետական կառավարման մոդելների արդյունավետու­թյան հարցով քննարկումներին և ներկա­յացրել իր մոտեցումները: Միևնույն ժամա­նակ, կու­սակ­ցությունը նոր մոդելների շուրջ գործնական առաջարկների փուլը սկզբուն­քորեն կապում է Հայաստանի Հանրապետու­թյունում սկսված սահ­մանադրական բարեփո­խումների գործըն­թա­ցի հետ:

Կառավարման արդյունավետ համա­կարգի ձևավորումը ենթադրում է.

  • կառավարման համակարգի օպտի­մա­լացման բաց քննարկումներ՝ նպատակ ունե­նալով առաջարկել կառավարության այնպիսի կառուցվածք, որը կհամապա­տասխանի մեր երկրի պահանջներին, կբացառի գործադիր իշխա­նության համա­կարգում պահի թելադրան­քով կամ ըստ նպատակահարմարության նոր գերատեսչու­թյունների կամ առանձին ստորաբա­ժա­նումների ստեղծումը, ինչպես նաև օրենս­դրորեն ամրագրել կառավարության կառուց­վածքի պարտադիր բաղադրիչներ, որոնք ցան­կացած բարեփոխման դեպքում պետք է լինեն անփոփոխ,
  • պետական մարմինների և պաշտոն­յաների գործունեության հրապարա­կայ­նության ապահո­վում, իշխանության մարմին­ների նկատմամբ հասարակական վերահս­կողության հստակ մե­խա­նիզմների ներդրում,
  • դատական համակարգի անկախության և անաչառության բարձրացում:

Տեղական ինքնակառավարման համա­կարգի բարելավում

Բարեկարգ ու զարգացած երկիր կերտելու կարևորագույն երաշխիքն ուժեղ համայնքն է, որն ինքն իշխանպետության հիմքն է: Միայն տեղական ինքնակառավարման համակարգի կայացմամբ է հնարավոր զարգացնել մեր գյու­ղերն ու քաղաքները:

Դրանիցելնելով՝ԱԺԿնախատեսում է.

  • ապահովել տեղական ինքնակա­ռա­վարման մարմինների իրավասությունների և ֆինանսա­կան ռեսուրսների միջև համապա­տաս­խանու­թյունը՝ հետևողականորեն ավե­լաց­նելով հա­մայնքների ինքնակազ­մա­կերպ­ման հնարա­վո­րու­թյունները,
  • ավելացնել տեղական ինքնակա­ռա­վարման մարմինների կողմից մատուցվող ծառայու­թյունները և բարձրացնել դրանց որակը,
  • պայմաններ ստեղծել՝ դեպի համայնքներ ներդրումների հոսքի և համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման համար,
  • ապահովել արդյունավետ վերահսկո­ղու­թյան մեխանիզմներ համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների ու գործու­նեության նկատմամբ,
  • խրախուսել միջհամայնքային միավո­րումների ձևավորումը, համայնքների խոշո­րացումը և համայնքային նախաձեռնություն­ների իրականացումը,
  • իրականացնել հատուկ օժանդակության ծրագրեր՝ սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ունեցող հա­մայնքների համար:

3. Տնտեսության զարգացում

Տնտեսական համակարգի արդիականացում

Արցախի Հանրապետության տնտե­սական ներուժի հաշվարկների մեջ պետք է հաշվի առնել երկրի ռեսուր­սապահովածության ցածր մակար­դակը և աշխարհաքաղաքական անբարենպաստ իրա­վիճակը: Եթե դրանց ավելացնենք նաև տնտեսական շրջափակման պայմանները, ապա գլխավոր եզրակացությունը կարելի է ձևա­կերպել այսպես. տնտեսական աճը պետք է հենվի գիտելիքի և նորարարությունների վրա:

Այս տեսանկյունից կարևորում ենք ոչ միայն քանակական, այլև որակական տնտե­սական աճի ապահովումը, որի դրական ազդե­ցությունը իր վրա պետք է զգա յու­րաքանչյուր քաղաքացի: Լուրջ մարտա­հրավեր ենք համա­րում ցածր արդյու­նա­վետությունն ու աշխա­տանքի արտադ­րողա­կանությունը տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, անկառավարելի գնաճը, տարած­քային անհամաչափ զարգացումը, սեփա­կան եկամուտների ցածր մակարդակը և արտա­հանման անբարենպաստ կառուցվածքը:

Պետք է հրաժարվել կոնյունկտուրային տնտեսավարումից, երբ, ելնելով իրավիճակից ու քաղաքական նպատակահարմարությունից, ներ­դր­վում են հավակնոտ ծրագրեր, որոնց արդյու­նավետությունը տնտեսագիտորեն հիմ­նա­վոր­ված չէ:

ԱԺԿ-ն առաջիկա տարիների տնտեսական առաջընթացի համար առանձ­նացրել է հրատապ լուծման կարիք ունեցող երեք հիմնական խնդիր. ա) գյուղատնտեսության բնագա­վառի ճգնաժամի հաղթահարումը, բ)բնական պաշարների խե­լացի և խնայողաբար օգտա­գործումը, գ) ձեռնե­րե­ցության ցանկությունը վարկավորելու և սուբ­սիդավորելու փոխարեն անցումը վերջ­նարդ­յուն-քի սուբսիդավորմանն ու սպառման շուկաների ապահովմանը:

Հաշվի առնելով, որ միայն տնտեսապես ինքնաբավ և միջազգային ասպարեզում մրցու­նակ պետությունն է ունակ պահպանել ինք­ն-իշխանությունը, ԱԺԿ-ն`

  • տեղին է համարում «Պարենայինան­վտանգությանհայեցակարգի» մշակմաննա­խա­­ձեռնումը,
  • գտնում է, որ տնտեսությունը պետք է զերծ պահել քաղաքական ազդեցությունից և փորձարարական հավակնություններից անցնել հայեցակարգային լուծումների,
  • կողմ է արդյունավետ սեփակա­նա­տի­րության լավագույն նորմերի ներ­դրմանը` մեր ազգային հարստության, մանավանդ հողի լիար­ժեք օգտագործման նպատակով,
  • անհրաժեշտ է համարում խթանել նորա­րարությունը` ապահովելով ռիսկային կապի­տալի համար գրավիչ ներդրումային պայ­մաններ, արտաքին շուկաներում մրցու­նակ, պահանջարկ վայելող և որակյալ ապրանքների արտադրությունն ու ծառայու­թյունների մատու­ցումը:

Արցախն ունի զբոսաշրջության զար­գացման համար անհրաժեշտ նախադրյալներ` հարուստ բնաշխարհ, պատմամշակութային ժառան­գություն, հետաքրքիր ավանդույթներ և հյուրասեր բնակչություն: Ուստի պետք է փորձել առավելագույնս օգտագործել Արցախի հան­դեպ սփյուռքահայերի և օտար­երկրացիների ընդգծ­ված հետաքրքրությունը:

Զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպատակով ԱԺԿ-ն առաջարկում է`

  • արդիականացնել ենթակառուց­վածք­ները, այդթվում՝բարեկարգել ճանա­պարհները,ընդ­լայնել հյուրանոցայինցանցը, ներգրավել մի­ջազգայինհեղինակավորբրեն­դայինցանցերը, զարգացնել զբոսաշրջայինտներիհամակարգը, հետևել զբոսաշրջային վայրերի պաշտ­պա­նությանն ու մաքրությանը,
  • նպաստել զբոսաշրջայինգործու­նեու­թյան՝մայրաքաղաքից դեպիշրջաններ ապա­կենտրոնացմանը և էկոզբոսաշրջության գաղա­փարի տարածմանը,
  • զարգացնել համայնքային զբոսա­շրջու­թյունը՝ գյուղական բնակավայրերում ոչ գյուղա­տնտեսական աշխատատեղերի ստեղծ­ման մի­ջոցով,
  • բարձրացնել արցախյանզբոսաշրջու­թյանմրցունակությունը` բարելավելով ծառա­յու­թյուն­ներիորակը, զարգացնելով մարդ­կային ռե­սուրս­ներն ու ոլորտն ապահո­վելով պա­հան­ջարկին համապատասխանող կադրերով:

Արդար և արդյունավետ հարկային քաղաքականություն

Պետության հարկային քաղաքակա­նու­թյունը պետք է նպաստի հարկային բազայի ընդլայնմանը, խթանի նոր աշխատատեղերի և բիզնես ծրագրերի իրագործումը: Անհրաժեշտ է վերանայել հարկային այն արտոնությունները, որոնք նախկինում տրա­մադրվել են տնտե­սության զարգացման ու հարկման բազայի ընդլայնման նպատակով, բայց որոնք հիմնա­կանում հասցրել են բյուջետային եկա­մուտների նվազեցմանն ու անհարկի կո­րուստներին:

Մրցունակ և զարգացող արդյունա­բերություն

Վերջին տարիներին արդյունաբերու­թյունը հանդիսացել է տնտեսության առաջա­տար ճյուղ: Գնահատելով հանքարդյունաբե­րու­թյան և էներ­գետիկայի ոլորտում կա­տարված աշխա­տանքները` կարևորում ենք վերամշակող արդ­յու­նաբերության առաջան­ցիկ զարգացումը, այդ թվում՝ հանքահում­քային ոլորտում: Երկրի արդյունաբերական համակարգի ձևավորման առանցքը պետք է կազմեն մրցունակ տեխնո­լոգիաներ կիրա­ռող ու նորարական արդյունք ստեղծող ոլորտները:

Էներգետիկայի ոլորտի հետագա զար­գացումը ենթադրում է փոքր ՀԷԿ-երի կա­ռուցման, այլընտրանքային էներգիայի աղ­բյուրների կիրառման, ինչպես նաև էներգիա խնայող սարքերի և տեխնոլո­գիաների ներ­դրման ընդլայնում:

Առաջնային է մնում տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռ­նարկությունների վերագոր­ծարկման և զար­գացման համար նպատա­կային պետական ծրագրերի մշակումը և իրականացումը, տեղա­կան հումքով աշխա­տող և արտահանման հնա­րա­վո­րություններ ունեցող ձեռնարկությունների գործունեության համար նպաստավոր պայ­մանների ապա­հովումը, տնտեսություն-կրթու­թյուն-գիտություն եռամիասնական համակարգի ձևավորումը:

Ապահով գյուղ, արդյունավետ գյուղա­տնտեսություն

Հողի հետ աշխատող մարդու խնդիր­ները պետք լինեն պետության և քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Մենք պարտավոր ենք ըստ արժանվույն գնահատել գյուղում ապրող մեր հայրենակիցների աշխատանքը, բարձրացնել գյուղատնտե­սության ոլորտի արդ­յու­նավետությունը, զու­գա­հեռաբար գյուղում ստեղ­­ծել կյանքի հարմարավետ, երիտասար­դության համար ինքնաիրացման պայմաններ:

Նշված նպատակներին հասնելու համար ԱԺԿ-ն առաջարկում է․

  • լուրջ ուշադրություն և վերահսկո­ղություն սահմանել գյուղատնտեսության հետ կապված բնական ռեսուրսների (հողային, ջրա­յին) պահպանության և ռացիոնալ օգտա­գործման հանդեպ,
  • մթերումների ցանցի ստեղծման, տնտե­սությունների խոշորացման, նրա օպտի­մալ կա­ռուցվածքի ու կառավարման կատա­րելա­գործ­ման միջոցով նպաստել գյուղա­տնտե­սության ապրանքայնության մակար­դակի բարձ­րացմանը,
  • ճկուն գնային քաղաքականությամբ խթանել առանձին ապրանքների արտադ­րության ավելացումը, սահմանել գյուղմթերք­ների նվազագույն սահմանային գներ,
  • գյուղատնտեսության ոլորտում ներ­դնել ապահովագրական համակարգ, բարձ­րացնել հակակարկտային կայանների կառա­վարման արդյունավետությունը: Բնա­կլիմա­յական ռիսկե­րի նվազեցման առումով հողի մշակը պետք է մշտապես զգա պետության աջակցությունը` որակյալ սերմերի, պարար­տա­նյութերի և թու­նա­­­քիմիկատների, ֆինան­սական ռեսուրս­ների մատ­չե­լիության ապա­հովման ուղղու­թյուններով,
  • պետությունը պետք է լիակատար աջակ­ցություն ցուցաբերի գյու­ղա­տնտեսական ապ­րանք­ների արտադ­րու­թյան ծավալների մե­ծաց­ման և որակի բարձրացման ջանքերին, գյուղա­տնտեսական արտադրանքի վերա­մշակ­ման և պահպանման մեխանիզմների ստեղծ­մանը:

Գյուղական համայնքների կարողու­թյուն­ների ավելացման միջոցով գյուղա­բնակ­ներին պետք է հասանելի դառնան խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համա­ցանցը, բարձրորակ կրթությունը և բժշկական ծառայությունները, բարեկարգ ճանապարհները:

Քաղաքաշինություն

Քաղաքաշինության ոլորտի զարգաց­ման առաջնահերթ խնդիրն այսօր` քաղաքա­շինա­կան խնդիրների թիրախային լուծումն է և ոլորտ ինորմատիվ-իրավական բազայի կատա­րե­լագործումն ու արդիականացումը:

Այդ առումով կարևորվում են`

  • բնակա­րա­նային ֆոնդի ֆիզիկական և բարոյական մաշ­վածության գույքագրումը, ինչը թույլ կտա արդյունավետ կառավարել առկա բնակարա­նային ֆոնդը, հստակ հաշվառում ունեն ալ վթարային շենքերի քանակի, վթա­րայնության աստիճանի, սեյսմիկ անվտան­գության գնա­հա­տականի, կապիտալ և ընթացիկ նորոգում­ների անհրաժեշտության մասին,
  • բազմաբնակարանային շենքերի սեփա­կանատիրության կառավարման և պահ­պան­ման համակարգի արդիակա­նա­ցումը,
  • շինարարական աշխատանքները ժամա­նակին, ամբողջական ծավալով և որակով իրականացնելու նպատակովք աղա­քաշի­նու­թյան ոլորտում ապահովագրական մեխանիզմ­ների ներդրումը, ինչը կապահովի կապալա­ռուների և կառուցապատողների պատասխա­նատվության աստիճանի բարձ­րա­ցումը,
  • մայրաքաղաքի և հատկապես` նրա կենտրոնի կառուցապատման օրենսդրական կա­նոնակարգումը` ձևավորված ճարտարա­պե­տա­կան դիմագծի միասնականությունը, կենսա­միջավայրի գեղագիտական հատկա­նիշների կա­տա­րելագործումն ապահովելու նպատակով,
  • նոր կառուցվող և վերակառուցվող շենքերի ու շինությունների էներգա­խնա­յողու­թյան բարձ­րացման միջոցառումների մշակումը,
  • քաղաքաշինության ոլորտում ժամա­նակակից և միջազգայնորեն ընդունված չափ ո­րո­շիչներին համահունչ տեխնիկական նոր­մատիվ, ինչպես նաև շինարարության գնագո­յացման փաստաթղթերի մշակումը,
  • ինքնակամ շինարարության դեմ պայ­քարի խստացումը:

Գործարարության բարենպաստ միջա­վայր

Երկրում ցանկացած գործարար մտա­հղացում պետք է իրականություն դառնալու միջավայր ունենա, իսկ յուրաքանչյուր քաղա­քացի պետք է կարողանա իր գործարար ներուժը ամբողջությամբ իրացնել:

Գործա­րարության բարենպաստ միջա­վայրը ենթա­դրում է տնտեսական առողջ մրցակցություն, հակամենաշնորհային քա­ղա­քականություն, հայրենական և օտարեր­կրյա ներդրողների օրինական շահերի պաշտ­պա­նություն, կայուն և կանխատեսելիօրենս ­դրա­կան դաշտ, գործարար հանրության և պե­տական մարմինների միջև գործընկերային հա­րա­բերությունների ձևավորում:

Կուսակցությունը կարևորում է սփյուռ­քահայերի Արցախում ներդրումներ կատա­րելու, ձեռներեցությամբ զբաղվելու ցանկու­թյան խրա­խու­սումը և աջակցությունը, ֆինանսական ռեսուրս­ների մատչելիության բարձրացմանը, կանանց և գյուղաբնակների ձեռներեցության ակտի­վացմանը, հարկային օրենսդրության և վար­չա­րարության պարզեցմանը:

4. Ենթակառուցվածքների արդիականացում

Հեռահաղորդակցություն և տրանսպորտ

Ոլորտների զարգացման համար առա­ջարկվում է`

  • հեռահաղորդակցությանե նթակառուց­վածքների զարգացում, ինտերնետ ծառայու­թյունների արագության մեծացում, քաղաքա­ցիների համար հասանելիության ընդլայնում.
  • հեռուստառադիո հաղորդումների (ա­ռա­­ջին հերթին՝ տեղական) հեռարձակման շա­ռավղի ընդլայնում և որակի բարձրացում, ինտեր­նետային և բջջային հեռախոսակապի ծառայությունների մատչելիության ապա­հովում,
  • բնակավայրերի տրանսպորտային հասա­նելիության ապահովում, շրջանային և հա­մայնքային ճանապարհների բարեկարգում և արդիականացում,
  • միջպետական և միջշրջանային ավտո­ճանա­պարհների պահպանման, վերականգ­նման և կառուցման ծրագրերի իրականացում,
  • այլ երկրների հետ օդային կապիհաստատման ուղղությամբ քայլերի ձեռ­նարկում:

Էներգետիկ անվտանգություն

Արցախի ժողովրդավարական կու­սակցու­թյունն այս ոլորտում կարևորում է.

  • հանրապետության էներգետիկ ան­վտան­գության, էներգետիկ համակարգի հուսա­լիու­թյան աստիճանի բարձրացումը, Արցախի էներ­գետիկ անկախության ամրա­պնդումը,
  • էներգետիկ հզորությունների մեծա­ցումը, էներգիայի այլ ընտրանքային աղբյուր­ների օգ­տա­­գործման` հիդրոկայաններից, արևից և քամուց ստացվող էլեկտրա­էներգիայի արտա­դրության խթանումը,
  • ջրային ռեսուրսների կառավարման ու ջրամատակարարման արդյունավետության շա­րու­նակական բարելավում, աջակցություն փոքր հզորության, տեղային ջրամատա­կարարման համակարգերի ներդրմանը,

Բնական պաշարներ

Մեր բնական պաշարներն անսպառ չեն: Հետևաբար, շատ կարևոր է.

  • պետության կողմից հեռանկարային ծրագրի մշակումը՝ նկատի ունենալով սպառ­վող պաշարները, մետաղների պահանջարկը և շուկայական գները:
  • կանաչ տարածքների, զբոսայգիների, հանգստյան գոտիների, արգելանոցների պահ­պանմանը և պաշտպանությանը միտված օրենս­­դրական նախաձեռնությունները,
  • տնտեսվարող սուբյեկտների համար բնապահպանական միջոցառումների կիրա­ռումը տնտեսապես շահութաբեր դարձնող մե­խա­­նիզմների օրենսդրորեն ամրագրումը:

5. Արժանապատիվ կյանք անկախ երկրի քաղա­քացիներին

Պետությունն իր քաղաքացիների համար արժանավայել կյանքի երաշխավորն է և պար­տավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի յուրա­քանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա ապահովելու իր ընտանիքի բարեկե­ցությունը:

ԱԺԿ-ի համոզմամբ դրան հասնելու հիմ­նական միջոցը արդյունավետ և հաս­ցեական սոցիալական քաղաքակա­նության իրականա­ցումն է: Այս առումով անհրա­ժեշտ ենք հա­մարում.

  • սոցիալական ոլորտում առկա նպաստ­ների, փոխհատուցումների, թոշակ­ների և այլ վճարների գույքագրման անցկացումը, ինչը իրական հիմքեր կտա նաև գնահատելու սոցի­ա­լական քաղաքականության արդյու­նավե­տու­թյունը, դրա հասցեականությունը,
  • նպաստների, կենսաթոշակների, թո­շակ­ների, զանազան լրավճարների ու փոխ­հա­տուցումների վերանայումը՝ այն դարձ­նելով ավելի ճկուն և պարզ,

Ժողովրդագրություն

Պատերազմ ապրած Արցախում չափա­զանց կարևոր է ժողովրդագրական քաղաքա­կանության հայեցակարգային մոտեցումը:

Ժողովրդագրական քաղաքականության հիմնական ձեռքբերումը պետք է դառնա բնակ­չության բնական աճի ավելացումը տա­րե­կան մինչև 2500 մարդ,

ԱԺԿ-ն ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով ձեռնարկվող ծրա­գրերի կառուցումը տեսնում է հետևյալ ուղղու­թյուններով հետևողական աշխա­տանքի մեջ.

  • երիտասարդ ընտանիքներին աջակ­ցություն (աշխատանք, բնակարան, արտոնյալ վարկեր, գործարար ծրագրերին աջակցու­թյուն, առողջապահական անվճար փաթեթ­ների տրա­մադրում և այլն),
  • ծնելիության խթանում (ծնելիության նպաստների վերանայում, մայրերին տրվող սոցիալական երաշխիքների ընդլայնում, մինչև 3 տարեկան երեխաների խնամքի հա­մար տրվող ամսական նպաստների չափը կենսապահովման նվազագույն զամբյուղի հետ համապա­տաս­խանեցում և այլն),
  • հայրենադարձության, վերաբնակեց­մանևհայրենատիրությանխթանում, պետու­թյանկող­միցհստակպարտավորու­թյուններիստանձ­նում, այդթվում՝վերադար­ձողներիբնակարա­նային, սոցիալականմյուսհիմնա­հարցերիլու­ծում:

Զբաղվածություն և արժանապատիվ վարձատրություն

Երկրում զբաղվածության մակարդակի` որպես տնտեսական զարգացման և արտա­գաղթի կանխման լուրջ նախապայմանի ուղղու­թյամբ պետությունը պարտավոր է կոնկրետ աշխատանք տանել:

Իրատեսորեն գնահատելով պետության հնարավորությունները` ԱԺԿ-ն գտնում է, որ պետք է պայմաններ ստեղծել սեփա­կան նախա­սիրություններին համապա­տասխան ինքնա­զբաղվածության աճի համար: Երկրում զբաղվածության մակարդակի բարձրացմանը մեծապես կնպաստի փոքր և միջին ձեռնար­կատիրության զարգացումը, գյու­ղական բնա­կավայրերում գյուղմթերքների վերա­մշակմանն ու սպառողական, այգեգոր­ծական, անասնա­պահական կոոպերա­տիվ­ների ստեղծ­ման աջակ­ցությունը:

Արցախի յուրաքանչյուր քաղաքացի վաս­տակել է արժանապատիվ վարձա­տրու­թյան և կենսաթոշակի իրավունք: Պետական կառա­վարման համակարգում աշխատա­վար­ձի բարձ­րացումը պետք է ուղեկցվի կառա­վարման ապա­րատի օպտիմալացմամբ:

ԱԺԿ-ն լիովին իրատեսական է համա­րում մակրոտնտեսական այնպիսի ցուցա­նիշների ամրապնդումը, որոնք վերջին տարի­ներին արտա­ցոլում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերը: Եվ այդ շրջանակում տարեկան 700-1000 միավոր աշխատատեղերի ստեղծումը, նվազագույն աշխատա­վարձը առա­ջիկա 3 տարիներին 65 հազ. դրամ, միջին ամսական աշխատա­վարձը` մինչև 150 հազ. դրամ հասցնելը ամբողջությամբ տեղավորվում են մեր հնարա­վորությունների տիրույթում: Շատ կարևոր է, որ այդ ցուցանիշների կողքին երկրում գնաճի մակարդակը չգերազանցի աշ­խա­­տավարձի աճի մակարդակը, հաղթա­հարվի անվանա­կան և իրական աշխատավարձի տեմ­պերի աճի միջև անկայունությունը և մարդիկ վստահ լինեն, որ գնաճի հետևանքները կփոխ­հատուցվեն:

Արդիական է նաև կրթության, առողջա­պահության, մշակույթի և գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրա­ցումը:

Բնակարանային ապահովում

Պետական աջակցությամբ վերջին տա­րի­ներին հիմնականում հոգացվել է պատե­րազմի հետևանքով խոցելի դարձած սոցիա­լական խմբերի բնակարանային կարիքները: ԱԺԿ-ն հետևողական է լինելու բնակարա­նաշինության ծրագիրը ռազմավարական նշանակության բնա­կավայրերում և սոցիա­լական հատուկ թիրա­խային խմբերի համար իրականացնելու գործում (բազմազավակ ընտանիքներ, փախստականներ, վերաբնա­կիչներ, զոհվածների և հաշման­դամ­ների ընտանիքներ) և առաջնահերթություն է տալու պահանջված մասնագետների և երի­տա­սարդ ընտանիքների բնակարանային խնդիր­ների լուծմանը:

Անհրաժեշտ է վերանայել պետական աջակ­­ցությամբ տրամադրվող հիփոթեքային վար­­կավորման գործընթացը` շեշտը դնելով կանխավճարների նվազեցմանն ու արտար­ժույթի փոխարժեքի տատանումերից կախվա­ծությանը:

Կարևորում ենք նաև հրետակոծու­թյունից տուժած ու զոհված ազատամար­տիկների ըն­տանիքների անհատական տների և բնակա­րանների վերանորոգման աշխա­տանքների իրա­կանացումը, բազմաբնա­կա­րան շենքերի տա­­նիքների վերակառուցման և բակերի բարե­կարգման աշխատանքների իրա­կանացումը,հանրակացարաններում ապրող քաղա­քացի­ներին բնակարաններով ապա­հո­վումը:

Սոցիալապես պաշտպանված ընտա­նիքներ

Կուսակցությունը գտնում է, որ աղքա­տության հաղթահարման խնդիրը սոցիալա­կան նպաստներով չի լուծվելու, անհրաժեշտ է վե­րացնել այն ծնող պատճառները:

Ընտանիքը և մայրությունը պետք է գտնվեն պետության մշտական հոգածության ներքո: Այս առումով ԱԺԿ-ն անհրաժեշտ է համարում.

  • զարգացնել բազմազավակության խթան­ման ծրագիրը,
  • բարձրացնել երեխաներին տրվող նպաստների չափը, բարելավել նրանց սոցիա­լական պայմանները, տրամադրել անվճար բուժ­օգնություն, բազմազավակ ընտանիքների բոլոր անդամներին աջակցել բուժօգնության և ուսման վճարների հարցում,
  • ընդլայնել ֆիզարձակուրդում գտնվող կանանց սոցիալական երաշխիքները, իսկ աշ­խա­տանքի վերադառնալուց հետո պետա­կան աջակցություն ցուցաբերել նրանց մաս­նա­գիտա­կան վերապատրաստման համար,

Ապահով ծերություն

Մեր երկրում յուրաքանչյուր թոշակառու պետք է ունենա արժանապատիվ կենսա­թոշակ: ԱԺԿ-ն հետևողական է լինելու այս ոլորտում պետական քաղաքականության կա­տա­րելա­գործման, կենսաթոշակների մակար­դակի շարու­նակական բարձրացման մեխա­նիզմների մշակ­ման ու կիրարկման հարցե­րում՝ նախա­տեսելով առաջիկա 5 տարիներին միջին կենսաթոշակի աճը՝ տարեկան 10-15%-ով:

Այս ոլորտում հատկապես կա­րևո­րում ենք.

  • պետության կողմից քաղաքացուն տրվող կենսաթոշակների պարտադիր ինդեք­սա­վո­րումը` գնաճի իրական տեմպերին համապա­տասխան, ինչպես նաև թոշակների ամենամյա աճի երաշխավորումը,
  • կենսաթոշակային կուտակային հիմ­նա­դրամներում կուտակած դրամի ապահո­վության երաշխիքային մեխանիզմների ստեղ­ծումը,
  • կենսաթոշակային պետական համա­կարգի արդյունավետության բարձրա­ցումը, աշ­խա­տավարձի և ստաժի հաշվարկման սահմա­նափակող գործակիցների վերանա­յումը,

6. Սոցիալական քաղաքականություն

Կրթություն և գիտություն

Կրթության բնագավառում Արցախն ունի դարերի հարուստ փորձ և ուսանելի ավան­դույթներ, որոնց պահպանումն ու կրթու­թյան բոլոր փուլերում շարունակական բարեփո­խումները պետք է ծառայեն ազգային գաղափա­րախոսության արմատավորմանն ու հայրե­նասեր, քաղաքակիրթ, ժողովրդավար քաղաքա­ցու կերպարի ձևավորմանը:

ԱԺԿ-ն ան­հրաժեշտ է համարում

  • նախադպրոցական, հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական, բարձ­րագույն ուսումնական հաստատությունների շենքային պայմանների ու նյութատեխ­նի­կական բազայի արդիականացումը, համա­կարգչային և ինտերնետային միասնական ցանցի ձևավո­րումը հանրապետության ողջ տարածքում,
  • կրթության կառավարման համակարգի ազատականացումը, ուսումնական հաստա­տու­թյունների խորհուրդների իրավասու­թյուն­ների ընդլայնումը,
  • հասարակական գիտակցության մեջ մանկավարժի երբեմնի հեղինակության ու նրա առաքելության վերականգնումը, պատ­շաճ աշ­խա­տավարձի սահմանումը,
  • դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների ու ծրագրերի, գիտելիքների գնա­հատման համակարգի վերանայումը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատու­թյունների առաջարկությունները,
  • նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության խթա­նումը, որակյալ արհեստավորների և կրտսեր մասնա­գետների պատրաստումը,
  • կրթական մասնագիտությունների ցան­կի և մակարդակի համա­պա­տասխանե­ցումը աշ­խա­­տաշուկայի պահանջներին,
  • ուսանողական հանրակացարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրա­գրերի իրականացումը,
  • ուսուցման և դաստիրարակության գործ­ընթացում արտասահմանյան երկրների առաջա­վոր փորձի կիրառումը` պահպանելով հայեցի դաստիարակության պահանջները,
  • բարձր առաջադիմություն ունեցող ուսա­նողների անվճար ուսուցման ապահո­վումը և ուսումն ավարտելուց հետո աշխա­տանքի տեղա­վորումը:

Որևէ երկրի տնտեսության զարգացումը անհնար է պատկերացնել առանց գիտության զարգացման: Այս բնագավառում, ցավոք, մեր հանրա­պետությունն ունի լուրջ խնդիրներ, որոնց լուծման համար ԱԺԿ-ն կարևորում է հետևյալ քայլերի իրականացումը.

  • գիտության զարգացման հստակ հայ­եցակարգի մշակում՝ գիտատար ճյու­ղերի զար­գացման առաջնահերթություն­ների առանձ­­նաց­մամբ,
  • գիտությանը պետական բյուջեով հատ­կացվող ֆինանսական միջոցների ծա­վալի ավե­լացում՝ ընդհուպ մինչև ՀՆԱ-ի 1%-ը,
  • գիտական աշխատողների աշխա­տա­վարձի, ինչպես նաև գիտությունների դոկ­տորների և թեկնածուների հավելա­վճար­ների բարձրացում,
  • երիտասարդ գիտնականներին աջակ­ցելու և խրախուսելու ծրագրերի մշակում, մի­ջազգային գիտաժողովներին նրանց մաս­նակ­ցության ապահովում,
  • գիտության բնագավառում պետական մրցանակի սահմանում,
  • Արցախի պատմությանը, ազգագրու­թյանը, բանահյուսությանը, բարբառին նվիր­ված ուսումնասիրությունների ընդգրկ­մամբ «Արցախ» խորագրով բազմահատորյակի ստեղ­ծում:

Առողջապահություն

Առողջ հասարակությունը մեր երկրի զարգացման հիմնական նախապայմանն է և այդպիսի հանրություն ունենալու համար յուրա­քանչյուր քաղաքացի պետք է որակյալ բուժ­սպասարկում ստանալու հնարավորու­թյուն ստանա:

ԱԺԿ գտնում է, որ ոլորտի բարեփո­խումները պետք է նպատակ ունենան.

  • ստեղծել hամապարփակ սոցիալական ուղղվածությամբ համակարգ, որի նպատակն է պահպանել հանրային առողջությունը` ապահո­վելով բժշկական օգնության մատչե­լիու­թյուն, որակ և շարունակակա­նություն.
  • ապահովել տարածաշրջանային նշա­նա­կության արդիական բժշկական ծառայու­թյուն­ների մատուցումը, մասնավորապես՝ ուռուց­քաբանության, սրտաբանության, վիրա­բու­ժու­թյան, վերականգնողական բժշկության և այլ ոլորտներում, բարձրացնել համակարգի մրցու­նա­կությունն ու գրավչությունը,
  • հանրապետության ողջ բնակչու­թյան համար հասանելի դարձնել որակյալ առաջնային բժշկական օգնությունը` ներ­դնե­լով ընտանեկան բժշկությունը հատկապես գյուղական բնակա­վայրերում,
  • ավելացնել առողջապահության ոլոր­տին ուղղվող բյուջետային հատկա­ցում­ները, ներդնել բուժանձնակազմի վարձատրման նոր մեխանիզմներ՝ ելնելով նրանց կատարած աշխա­տանքի արդյունքից.
  • ստեղծել պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգ, որը կթե­թևաց­նի պետության բեռը, կնպաստի լրա­ցուցիչ աշխա­տատեղերի ավելացմանը, կա­պա­հովվի լրա­­ցուցիչ ֆինանսական մուտքեր բժշկական հաս­տատություններ.
  • բարելավել բնակչության սանիտա­րահի­գիենիկ և հակահամաճարակային ան­վտան­գության մակարդակը:

Մշակույթ

Մշակույթը մեր ազգային ինքնության պահպանման հենասյուներից մեկն է, մեր դիմագիծը: Այն կա­րևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարա­բաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործում:

ԱԺԿ-ն գտնում է, որ զարգացման դրական միտումների հետ միասին, մշակույթի ոլորտում առկա են խնդիրներ, որոնք անհա­պաղ լուծում են պահանջում: Այդպիսի խնդիրներից են, մասնավորապես.

  • Արցախի պատմամշակութային ժա­ռան­գությունը հանդիսացող հուշարձանների, պատմամշակութային արժեքների վերականգ­նումն ու պահպանումը՝ բարձրակարգ մաս­նա­գետների ներգրավմամբ,
  • մշակույթի գործիչների սոցիալական պաշտպանության երաշխիքների ստեղծումը,
  • շրջաններում, հատկապես՝ գյուղա­կան բնա­կա­վայրերում մշակութային կյանքի զար­գացման համար անհրաժեշտ պայման­ների ստեղծումը,
  • մշակութային կազմակերպություն­ների և մշակութային կրթական հաստատու­թյունների նյութատեխնիկական բազայի ար­դիա­կանա­ցումը,

ԱԺԿ-ն գտնում է, որ նշված խնդիր­ների լուծման համար միայն պետական միջոցները բավարար չեն: Անհրաժեշտ է վերականգնել մեկենա­սության լավագույն ավանդույթները: Արցա­խում այսօր էլ մշակութային տարբեր միջո­ցառումներ են իրականացվում առանձին գոր­ծարարների հովանավորությամբ, սակայն այս ոլորտում պետություն-մասնավոր համա­գոր­ծակցությունը պետք է դրվի համակար­գային հիմքի վրա:

Երիտասարդության հիմնահարցեր

Երիտասարդությունը մեր երկրի հիմ­նական մարդկային կապիտալն է, միաժա­մանակ, մեր սոցիալական առաջընթացի և տնտե­սական զարգացման գլխավոր շարժիչ ուժը:

Մեր ամենամեծ երիտասարդական կա­ռույցը բանակն է, որը մեր պետության, Արցախի ժողովրդի անվտանգության երաշ­խա­վորն է: Նա է զսպում Ադրբեջանի ռեվան­շիս­տական նկրտումները՝ արժանի հակա­հարված տալիս հակառակորդին: Սակայն, երի­տա­­սարդությունը նաև բանակից դուրս պի­տի ինք­նի­րացման, իր ընդունակու­թյուն­ների դր­սևոր­­­­ման հնարավո­րու­թյուն ունենա:

Երիտասարդների խնդիրները սերտորեն կապված են կրթության, գիտու­թյան, զբաղվածու­թյան, առողջապա­հության, զինվո­րական ծա­ռա­յության, երիտա­սարդների իրա­վունք­ների պաշտ­պանության, մասնագի­տական կողմնո­րոշմանև այլ ոլորտ­ների ու խնդիրներիհետ, իսկ դրանց լուծումները ներառված են համա­պատասխան ոլորտների զարգաց­ման ծրագ­րերում:

Երիտասարդությունն է մեր երկրի կադ­րային և նորարարական ներուժը: Այդ ներուժի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ է ավելացնել երիտասարդության մասնակ­ցու­թյունը պետականաշինության գործընթաց­նե­րում, բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործում:

Առողջ ապրելակերպ և սպորտ

Որպես ամուր ընտանիքի ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորագույն բաղադ­րիչ և միջազգային ասպարեզում մեր երկրի ճա­նաչման լրացուցիչ միջոց ԱԺԿ-ն կա­րևորում է սպորտի դերը: Սպորտի բնագա­վառում մեր քաղաքականության հիմնական ուղղվա­ծու­թյունը պետք է լինի սպորտային խմբակ­ներում և մարզադպրոցներում ընդգրկ­վածությունը հա­սա­նելի ու մատչելի դարձ­նելը: Առողջ հասա­րակություն ձևավորելու համար անհրաժեշտ է ստեղծել մատչելի ենթա­կառուցվածքներ և առողջ ապրելակեր­պին նպաստող միջավայր:

Հոգևոր զարգացում և արժեքային համակարգ

Բարձր գնահատելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներդրումն ինչպես անկախ պետականության հաս­տատ­ման և զարգացման գործում, այնպես էլ արցա­խահայության հոգևոր կյանքում` կարևորում ենք պետություն-եկեղեցի կապերի հետագա ամրա­պն­դումն ու խորացումը:

Ստեղծելով լրացուցիչ հնարավորու­թյուն­ներ յուրաքանչյուր քաղաքացու խղճի ազա­տության իրավունքի իրացման համար՝ մենք հետևողական ենք լինելու երկրի հոգևոր անվտանգությունն ամրապնդելու գործում:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային կառույց և հայ ինքնության անբաժան մաս, կոչված է ծառայելու հայությանը՝ հայ ընտանիքի բարոյական նկարագրի պահ­պան­ման, մա­տաղ սերնդին անցանկալի ազդեցու­թյուն­ներից զերծ պահելու և հայեցի դաստիա­րակություն տալու նպատակով:

7. Ապավինենք մեր բնությանն ու Արցախի քաղաքացուն

Բնությունը մեր ընդհանուր տունն է

Արցախի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է: Այն Արցախի դիմագծի մի անբաժան մասն է, արցախցու բնավորությունը ձևավորող մի յուրահատուկ միջավայր: Չա­փա­զանց կարևոր է այդ միջավայրի պահ­պա­նությունը, որը պետք է բխի հետևյալ սկզ­բունքներից.

  • չպետք է խաթարվի կենսաբանական և լանդշաֆտային բազմազանությունը,
  • պաշարների սպառման տեմպերը չպետք է գերազանցեն դրանց վերարտա­դրության տեմ­պերին,
  • աղտոտող նյութերի արտանետման ինտենսիվությունը չպետք է գերազանցի շրջակա միջավայրի ինքնամաքրման ունա­կությանը,

Ապագան գտնվում է արցախցու ձեռ­քերում

Արցախի ժողովրդավարական կու­սակ­ցության նախընտրական ծրագրի առանց­քում մարդն է՝ արցախցին: Մեր բոլոր երա­զանքները, որ ներկայացված են ծրագրում՝ ապագա ձեռ­նարկումների տեսքով, կարիք ունեն մարդ­կային ռեսուրսի ակտիվ գոր­ծարկման:

Մեր ամենացավոտ հարցը կադրայինն է: Ցավոք, մենք հաճախ սխալ որոշումներ ենք ընդունում, որի արդյունքում նախաձեռնություն և պատ­րաստվածություն չունեցող մարդիկ հայտ­ն­վում են որոշում կայացնողների դերում, իսկ մեր լավագույն կադրերը մնում են երկրոր­դական դիրքերում:

Առաջիկա տարիներին մեզ հուզող քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային խնդիրների լուծումը մե­ծա­­պես կախված է լինելու հաջողված կադ­րային քաղաքականությունից:

Նոր սերնդի կառավարիչներին պետք է պատրաստել ու կրթել այսօր, դա կլինի ամենա­նպատակային ներդրումն Արցախի ապա­գայի համար:

Ամփոփում

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններնչափազանց պատաս­խա­նատու քաղաքական իրադարձություն են. մենք ձևա­վորումենք արդեն մշտական գործող խոր­հրդարան: Ժամանակը նոր մար­տա­հրավերներու խնդիրներ է առաջադրում, որոնց լուծումն ու հաղթահարումը հնարավոր է միայն այն դեպ­քում` եթե մենք հավատարիմենք մնում ՄԻԱՍԻՆ ՈՒ ՄԻԱԿԱՄ լինելու մեր խոստումին:

Մենք համոզվածենք, որ միասինենք անցնելու մեզ համար բախտորոշ այս նոր փուլը ևս և անցնելուենք հաջողությամբ: Այդ վստա­հությամբ ենք առաջադրել մեր թեկնա­ծուներին ու կազմել կուսակ­ցության համա­մաս­նական ցուցակը: Ծանոթանալով մեր նախընտ­րական ծրագրին՝ դուք կհա­մոզվեք, որ

ԱԺԿ-ն` ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է

և առաջնորդվումէ

«Ժողովրդի կամքով` հանուն ժողովրդի»

սկզբունքով: