Քաղաքականություն

2015թ. պետական բյուջեի «Ժողովրդավարություն» խմբակցության և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի հաշվետվությունները

Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարություն»  խմբակցության և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էին   խմբակցության ղեկավար, ԱԺ գիտության, կրթուրյան, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդգես Բաղրյանը և գլխադասային հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:Նիստին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ժողովրդավարություն» ... Read more...

Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը

Սույն թվականի մայիսի 21-22 ԼՂՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը: Մինչ ֆորումի պաշտոնական բացումը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան հերոսամարտում զոհված տղաների և խաղաղ բնակչության հիշատակը: Միջոցառմանը, որին ներկա էին ԼՂՀ  ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ վարչապետ... Read more...

ԱԺ լիագումար նիստում

Մարտի 24-ին տեղի է ունեցել վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Նիստի ընթացքում ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, «Ժողովրդավարություն» խմբակցության անդամներ Ժաննա Գալստյանն ու Դավիթ Մելքումյանը հարցեր առաջադրեցին Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանին` կապված հեռուստառադիոհաղորդումների բովանդակության, տեխնիկական ապահովվածության, եթերաժամի ու որակի հետ: Ի պատասխան Դավիթ Մելքումյանի այն... Read more...

ԱԺԿ դիրքորոշումը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

ԼՂՀ հռչակումից եւ անկախ պետականություն կերտելու պատմական որոշումից 15 տարի անց Սահմանադրության ընդունումը թույլ է տվել իրավական նոր մակարդակի բարձրացնել պետական իշխանության ինստիտուտների կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման  աշխատանքները: Արցախի ժողովրդավարական կուսակցությունն իր ձեւավորման պահից Սահմանադրության մշակման եւ ընդունման խնդիրը դիտել է որպես ծրագրային նպատակ եւ ակտիվ... Read more...

ԱԺԿ շրջանային խորհրդի նիստ Ասկերանում

Փետրվարի 15-ին Ասկերանում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության շրջանային խորհրդի նիստը, որին ներկա էր Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը: Քննարկվել են կուսակցության ընթացիկ ծրագրերն ու շրջանային կառույցի գործունեության հետ կապված հարցեր: Մասնավորապես, օրակարգում էր Ասկերանի շրջանային խորհրդի նախագահի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում շրջանային խորհրդի նախագահ է ընտրվել Կառլեն Մայիլյանը,... Read more...