2015թ. պետական բյուջեի «Ժողովրդավարություն» խմբակցության և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի հաշվետվությունները

Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարություն»  խմբակցության և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էին   խմբակցության ղեկավար, ԱԺ գիտության, կրթուրյան, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդգես Բաղրյանը և գլխադասային հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:Նիստին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ժողովրդավարություն»  խմբակցության անդամներ ,ԱԺ պատգամավորներ:

Նիստում քննարկեցին 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները: Հաշվետվությունները ներկայացնելուց հետո քննարկել են բանակաշինության, գյուղատնտեսության վերաբերող հարցեր:

«Ապրիլյան դեպքերից հետո մեծ վնաս է հասցվել գյուղատնտոսությանը, սակայն արվում է հնարավորը` վնասը վերականգնելու համար» , – եզրափակեց Արցախի վարչապետը: