ԱԺԿ շրջանային խորհրդի նիստ Ասկերանում

Փետրվարի 15-ին Ասկերանում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության շրջանային խորհրդի նիստը, որին ներկա էր Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Քննարկվել են կուսակցության ընթացիկ ծրագրերն ու շրջանային կառույցի գործունեության հետ կապված հարցեր: Մասնավորապես, օրակարգում էր Ասկերանի շրջանային խորհրդի նախագահի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում շրջանային խորհրդի նախագահ է ընտրվել Կառլեն Մայիլյանը, տեղակալներ՝ Էրիկ Ապրեսյանն ու Աիդա Գյանջումյանը:

ԱԺԿ նախագահը շրջանային խորհրդի անդամներին տեղեկություններ է ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումների թեմայով խորհրդատվություններ սկսելու քաղաքական ուժերի պայմանավորվածության մասին:

5 6 1

3