Աշոտ Ղուլյանի շնորհավորանքը Կանանց միջազգային օրվա առթիվ

Ինձ համար մարտի 8-ը պատեհ առիթ է մեզ շրջապատող կանանց՝ մայրերին, քույրերին եւ դուստրերին շնորհավորելու եւ նրանց դերն ու նշանակությունը արժեւորելու համար: Նրանց ակտիվ հասարակական գործունեությամբ  է ձեւավորվում  այն  ներկապնակը,  որի  հիմնական գույներն  են  արժանապատվությունը,  հայրենասիրությունն  ու պատասխանատվությունը:  Ավելացրեք  այս  ամենին  հմայքն  ու անկեղծությունը  եւ… կստանաք  իսկական  գարնանային տրամադրություն: Շնորհավոր... Read more...

«Սերունդների հանդիպում»

Մարտի 2-ին ԱրՊՀ  նիստերի  փոքր դահլիճում  ԱԺԿ  Երիտթևի նախաձեռնությամբ  տեղի  ունեցավ հանդիպում  1988 թ. առաջամարտիկների  և  երիտասարդության  հետ: Հանդիպմանը  հրավիրված  էին  ԼՂՀ  ԱԺ  պատգամավորներ,  1988թ. ակտիվիստիներ  Արմո  Ծատրյանը,  Վարդգես Բաղրյանը  և մաթեմատիկական  գիտությունների  թեկնածու , Արցախյան  շարժման ակտիվիստ  Համլետ  Գրիրգորյանը: Նրանք  երիտասարդությանը  պատմեցին  Արցախյան  շարժման փոթորկուն  օրերի, ազատատենչ  արցախցիների արդար... Read more...

Ինտելեկտուալ խաղ՝ պաշտպանության զորամասերից մեկում

Արցախի ժողովրդավարական կուսակցության Կանանց խորհրդի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին ԼՂՀ պաշտպանության զորամասերից մեկում կազմակերպվել էր«Ի՞նչ, Ե՞րբ,Որտե՞ղ» ինտելեկտուալ խաղ՝ նվիրված արցախահայության Վերածննդի օրվան: Խաղը բաղկացած էր 3 փուլերից, որի ընթացքում հնչեցին տարբեր բնույթի հարցեր: Հաղթող ճանաչվեց «ՈՒրարտու» թիմը: Մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, յուրաքանչյուր թիմ ստացավ գրքեր: Հետաքրքիր ու ոգևորիչ խաղից հետո ՊԲ զորամաս... Read more...

ԱԺԿ դիրքորոշումը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

ԼՂՀ հռչակումից եւ անկախ պետականություն կերտելու պատմական որոշումից 15 տարի անց Սահմանադրության ընդունումը թույլ է տվել իրավական նոր մակարդակի բարձրացնել պետական իշխանության ինստիտուտների կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման  աշխատանքները: Արցախի ժողովրդավարական կուսակցությունն իր ձեւավորման պահից Սահմանադրության մշակման եւ ընդունման խնդիրը դիտել է որպես ծրագրային նպատակ եւ ակտիվ... Read more...

ԱԺԿ շրջանային խորհրդի նիստ Ասկերանում

Փետրվարի 15-ին Ասկերանում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության շրջանային խորհրդի նիստը, որին ներկա էր Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը: Քննարկվել են կուսակցության ընթացիկ ծրագրերն ու շրջանային կառույցի գործունեության հետ կապված հարցեր: Մասնավորապես, օրակարգում էր Ասկերանի շրջանային խորհրդի նախագահի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում շրջանային խորհրդի նախագահ է ընտրվել Կառլեն Մայիլյանը,... Read more...