Ինտելեկտուալ խաղ՝ պաշտպանության զորամասերից մեկում

Արցախի ժողովրդավարական կուսակցության Կանանց խորհրդի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին ԼՂՀ պաշտպանության զորամասերից մեկում կազմակերպվել էր«Ի՞նչ, Ե՞րբ,Որտե՞ղ»

ինտելեկտուալ խաղ՝ նվիրված արցախահայության Վերածննդի օրվան:

Խաղը բաղկացած էր 3 փուլերից, որի ընթացքում հնչեցին տարբեր բնույթի հարցեր: Հաղթող ճանաչվեց «ՈՒրարտու» թիմը: Մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, յուրաքանչյուր թիմ ստացավ գրքեր:

Հետաքրքիր ու ոգևորիչ խաղից հետո ՊԲ զորամաս այցելած ԱԺԿ խումբը ծանոթացավ զորամասին, զինվորների  նիստուկացին: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Փետրվարի 20-ի խորհրդի, արցախահայության պայքարի նշանակության և զինվորականների՝ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու կարևոր առաքելության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին զինվորները հանդես եկան երգ ու պարով:

12752275_737676736333211_1609011089_o12754858_737675916333293_1739780326_o 12773374_737674673000084_123567261_o