«Սերունդների հանդիպում»

Մարտի 2-ին ԱրՊՀ  նիստերի  փոքր դահլիճում  ԱԺԿ  Երիտթևի նախաձեռնությամբ  տեղի  ունեցավ հանդիպում  1988 թ. առաջամարտիկների  և  երիտասարդության  հետ:

Հանդիպմանը  հրավիրված  էին  ԼՂՀ  ԱԺ  պատգամավորներ,  1988թ. ակտիվիստիներ  Արմո  Ծատրյանը,  Վարդգես Բաղրյանը  և մաթեմատիկական  գիտությունների  թեկնածու , Արցախյան  շարժման ակտիվիստ  Համլետ  Գրիրգորյանը:

Նրանք  երիտասարդությանը  պատմեցին  Արցախյան  շարժման փոթորկուն  օրերի, ազատատենչ  արցախցիների արդար պայքարի մասին:

Ավագ սերնդի  պայքարն  ու  հաղթանակը հեշտությամբ  չտրվեց: Բազում զրկանքների, թանկագին  զոհերի  և  ծանր կ որուստների  գնով հասան  այսօրվա  անկախությանը, սակայն  մեր  պայքարը  դեռ շարունակվում  է…

Երիտասարդները հետաքրքրությամբ ունկնդրում էին շարժման ակտիվիստների  ելույթները:

Հանդիպումն  ավարտվեց  աշխույժ  հարց  ու պատասխանով: IMG_4467

IMG_4485

IMG_4493