Մարտի 27-ին Ասկերանում տեղի ունեցավ Արցախի ժողովրդավարական կուսակցության և Ասկերանի շրջանային կառույցի ներկայացուցիչների հանդիսավոր միջոցառումը` նվիրված կանանց միամսյակին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը: Կանանց տոների կապակցությամբ իրենց բարեմաղթանքները հղեցին ԱԺԿ Ստեփանակերտի կանանց խորհրդի նախագահ Ս. Ավշառյանը, Ասկերանի ԱԺԿ կանանց խորհրդի նախագահ Ս. Ասրյանը և մի շարք մասնակիցներ:
Միջոցառումն անցավ տոնական մթնոլորտում, ԱԺԿ ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ: