Երիտասարդություն

ԵԱԴ կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենի և նույն կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեի այցը ԱԺԿ

Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակում ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 3-ին հյուրընկալել էին Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին և նույն կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեին: Հանդիպմանը ներկա էին ԱԺԿ փոխնախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, պատգամավորներ Դավիթ... Read more...

Տոնդ շնորհավոր, Մարտունի

Օգոստոսի 17-ին Մարտունի քաղաքի վերածննդի օրն էր: ԱԺԿ երիտասարդական թևի մի շարք անդամներ և համակիրներ հրավիրվել էին քաղաք Մարտունի` միասին նշելու արցախահայության տոներից ևս մեկը: ԱԺԿ անդամները այցելեցին նաև Մոնթե Մելքոնյանի հուշահամալիր և հիշատակի տուրք մատուցեցին անմահ հերոսին: Տոնի առթիվ կազմակերպվել էր նաև տոնական համերգ, որը ավարտվեց ազգագրական պարերով:... Read more...

<<Երիտֆորում 2016>>

Օգոստոսի 9-11-ը Շուշիի շրջանի Բերդաձոր (Հին շեն) գյուղում անցկացվեց «Արցախի Երիտֆորում» ամենամյա ծրագիրը, որին մասնակցեցին հանրապետության երեսուն համայնքներից 18-30 տարեկան շուրջ 70 երիտասարդ: Ծրագրի նպատակն էր՝ նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը, բարձրացնել երիտասարդների մասնակցությունը համայնքի զարգացման գործում, խթանել միջհամայնքային համագործակցությունը: Երիտֆորումի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո... Read more...

ԱԺԿ երիտթևի այցը ԼՂՀ ազատամարտիկներին

Արցախի ժողովրդավարական կուսակցության երիտասարդական կառույցի ներկայացուցիչներն օրերս այցելեցին  ազատամարտիկներ Ալվարո Շեկյանին, Վանիկ Մեհրաբյանին  և  Թելման Հարությունյանին: Երիտասարդների այցն անսպասելի ու հաճելի էր: Ջերմ մթնոլորտում ազատամարտիկները հուզված, միաժամանակ մեծ հպարտությամբ պատմեցին իրենց անցած  դժվարին  ու հաղթական ուղու մասին: Պատերազմի դժվարություններն ու դրա հետևանքով ստացած հաշմանդամությունը չեն կոտրել նրանց կամքն ու եռանդը.... Read more...

Գարնանային անակնկալներ՝ ԱԺԿ երիտթեւից

Գարնանային տոների կապակցությամբ ԱԺԿ երիտթեւի նախաձեռնությամբ կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Մարտի 6-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության երիտթեւի հրավերով ԱԺԿ գրասենյակում հյուրընկալվեցին Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի սաները: Ջերմ ու անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում երեխաները պատմեցին իրենց առօրյայի եւ ուսման առաջադիմության մասին, որին հաջորդեցին ուրախ երգն ու պարը: Այնուհետեւ գիշերօթիկ դպրոցի սաները երիտասարդական... Read more...