Գարնանային անակնկալներ՝ ԱԺԿ երիտթեւից

Գարնանային տոների կապակցությամբ ԱԺԿ երիտթեւի նախաձեռնությամբ կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ:

Մարտի 6-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության երիտթեւի հրավերով ԱԺԿ գրասենյակում հյուրընկալվեցին Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի սաները: Ջերմ ու անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում երեխաները պատմեցին իրենց առօրյայի եւ ուսման առաջադիմության մասին, որին հաջորդեցին ուրախ երգն ու պարը: Այնուհետեւ գիշերօթիկ դպրոցի սաները երիտասարդական պալատում դիտեցին «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգության պրեմիերան:

Մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա առթիվ ԱԺԿ  երիտթեւի ներկայացուցիչները քաղաքի կանանց եւ աղջիկներին հաճելի անակնկալ մատուցեցին` փոքրիկ բացիկների տեսքով: