ԱԺԿ երիտթևի այցը ԼՂՀ ազատամարտիկներին

Արցախի ժողովրդավարական կուսակցության երիտասարդական կառույցի ներկայացուցիչներն օրերս այցելեցին  ազատամարտիկներ Ալվարո Շեկյանին, Վանիկ Մեհրաբյանին  և  Թելման Հարությունյանին:

Երիտասարդների այցն անսպասելի ու հաճելի էր: Ջերմ մթնոլորտում ազատամարտիկները հուզված, միաժամանակ մեծ հպարտությամբ պատմեցին իրենց անցած  դժվարին  ու հաղթական ուղու մասին:

Պատերազմի դժվարություններն ու դրա հետևանքով ստացած հաշմանդամությունը չեն կոտրել նրանց կամքն ու եռանդը. նրանք շարունակում են մնալ մեր շարքերում և իրենց անձնական օրինակով դաստիարակում են ու արիության դասեր տալիս  երիտասարդներին:

IMG_2298