Արցախի Ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի ընդլայնված նիստը

Հունվարի 12-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺկ Կենտրոնական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարում էր ԱԺկ ԿԽ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ընդլայնված նիստին մասնակցում էին ԱԺկ Կենտրոնական գրասենյակի ղեկավար Սուրեն Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, շրջանային կառույցների խորհուրդների անդամները: Հանդիպմանը քննարկվել են ներկուսակցական ընթացիկ աշխատանքներին վերաբերվող հարցեր: