Մարզահամերգային համալիրի աշխատանքները կավարտվեն 2020թ.

Հունիսի 27-ի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացքում «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Վարդգես Բաղրյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում մարզահամերգային համալիրի շինարարությունը և երբ այն կավարտվի:

ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշել է, որ նկուղային աշխատանքներն արդեն ավարտված են: Նախատեսվում է ունենալ հիմնական դահլիճ՝ մարզամշակութային միջոցառումների համար, ժամանցի՝ բոուլինգի, ժամանակակից կինոթատրոնի սրահներ, փոքր սրճարաններ, ցուցասրահներ, ամառային կինոդահլիճ: Ըստ նախագծի՝ աշխատանքները կավարտվեն 2020թ.: