Պատգամավոր Գեղամ Ստեփանյանը խորհրդարանում բարձրաձայնում է թիվ 11 ընտրատարածքի բնակիչների խնդիրների մասին

Հունիսի 27-ի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացքում «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հարցը վերաբերում էր 2015թ հունիսի 8-ի կառավարության որոշմանը, որի համաձայն գյուղական կամ քաղաքային (բացառությամբ Ստեփանակերտի և Շուշի քաղաքների) բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվում մինչև 3 մլն դրամի չափով: Աջակցության տրամադրման նախապայմաններից մեկը սեփականության իրավունքով տան առկայությունն է, որ շինարարական աշխատանքները  առնվազն 50% պետք է ավարտված լինեն:

Նոր Շահումյանի շրջանի բնակիչների՝ ծրագրի շահառու դառնալու հայտը մերժվում է, որը պայմանավորված է լինում այդ 50%  շինարարական աշխատանքները ոչ 0-ից սկսելու հանգամանքով, ինչը, պատգամավորի համոզմամբ, այնքան էլ հիմնավոր և նպատակային չէ:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն իր պատասխան խոսքում նշել է, որ տվյալ դեպքը կարելի է առանձին քննարկել, հասկանալ ինչ ծավալների մասին է խոսքը և լուծումներ գտնել: