«Արցախյան տատիկներ» ակումբի հերթական ներկայացումը

Ապրիլի 16-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացավ Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհրդին կից  «Արցախյան տատիկներ» ակումբի գրական-գեղարվեստական թատերականացված միջոցառումը:

Բեմում Արցախի ազգային տարազով հանդես եկան տարբեր մասնագիտությունների տեր երեք սերնդի ներկայացուցիչներ՝ այաներ, տատիկներ ու հարսեր:

Ծրագիրը համեմված էր զուտ Արցախի բարբառով ստեղծագործություններով՝ ազգագրական, ժողովրդական երգերով ու խաղիկներով:

Ելույթը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և արժանացավ բուռն ծափահարությունների: