Նախատոնական միջոցառում ԱԺԿ գրասենյակում

…Մի բան է կին լինել և այլ բան է ՀԱՅ կին լինելը, որովհետև հայ կինն ի սկզբանե, և երևի բնազդաբար, ավելի շատ հակված է եղել իր մայրական դերը լի ու լի կատարելու, իր կյանքը ինքնամոռաց նվիրաբերելու իր զավակներին ու նաև իր ժողովրդին, քանզի պատմության մութ ու դժնդակ ժամանակահատվածներում, երբ ընտանիքի հայրը ստիպված է եղել հայրենի հողը պաշտպանելու, հայ մայրն է տիրություն արել իր ընտանիքին՝ ցուցաբերելով գերմարդկային զոհողություններ:

Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել, գնահատել ու մեծարել հայոց կանանց:

Ապրիլի 6-ին ԱԺԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության կանանց խորհրդի նախագահ Ս. Ավշառյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց  տոնական միջոցառում՝ նվիրված մայրության ու գեղեցկության տոնին: Միջոցառմանն ներկա էին տարբեր սերունդների և բնագավառների կին կերկայացուցիչներ: Ոմանք հանդես եկան իրենց շնորհավորանքի խոսքով, իսկ ոմանք երգով ու արտասանությամբ է՛լ ավելի գեղեցկացրին ու տոնական շունչ պարգևեցին ներկաներին:

Միջոցառման ընթացքում կանայք ու մեր երիտասարդները ևս մեկ անգամ մեծարեցին հայ կնոջը, իսկ մեծարել հայ կնոջը նշանակում է մեծարել ազգը: