ԱԺԿ կանանց խորհրդի հերթական նախաձեռնությունը

Ս.Թ. մարտի 29-ին Մ. Մաշտոց համալսարանի նիստերի դահլիճում Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհրդի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ  բժշկական զրույց-կոնսուլտացիա սրտաբան-կարդիոլոգ  Ն. Հախնազարյանի հետ՝ «Կինը 40-ն անց» խորագրով: Հրավիրվել էին տարբեր բնագավառների կին ներկայացուցիչներ:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները համարվում են 21-րդ դարի մեծ չարիք եւ տարվա ընթացքում բազմաթիվ կյանքեր են խլում: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվին են պատկանում :Այդ իսկ պատճառով բժշկության այս ոլորտն անընդհատ զարգացման և նոր տեխնոլոգիաների ու դեղորայքների կիրառման կարիք ունի:

 Սրտաբան –կարդիոլոգ  Նոնա Հախնազարյանը նշեց, որ սիրտ- անոթային հիվանդություններից խուսափելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ,պահպանել սննդակարգը, քայլել,  վազել, չծխել և զերծ մնալ սթրեսսներից: