ԱԺԿ Ասկերանի շրջանային խորհրդի այցը ՊԲ N զորամաս

Հունվարի 28-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության Ասկերանի շրջանային խորհուրդը` նախագահ Կ. Մայիլյանի և տեղակալ Ա. Գյանջումյանի նախաձեռնությամբ, մի խումբ ԱԺԿ անդամների հետ միասին  այցելեցին ՊԲ  N զորամաս` համերգային ծրագրով:

Միջոցառմանն  իրենց աջակցությունն ցուցաբերեցին  Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջն. դպրոցի աշակերտները` տնօրեն Մարելլա Ավանեսյանի գլխավորությամբ:

Նախաձեռնված  ծրագրիը  նվիրված էր Հայոց Բանակի  ծննդյան 26-րդ և Արցախյան շարժման 30-ամյակներին: Օրը հագեցած էր, երեխաները տոնական շունչ հաղորդեցին մեր զինվորներին:

Վերջում բանակի օրվա կապակցությամբ Մ. Ավանեսյանը նկար նվիրեց զորամասին :