Դեկտեմբերի 20-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհուրդը` նախագահ Սուսաննա Ավշառյանի գլխավորությամբ , այցելեցին Մատաղիս գյուղ` Ամանորի նախաշեմին տեղի դպրոցի աշակերտներին, մանկապարտեզի սաներին , ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին հաճելի անակնկալ մատուցելու նպատակով : Միջոցառմանն իրենց աջակցությունն ցուցաբերեցին Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների ուսանողները, ինչպես նաև Ստեփանակերտի N 2 դպրոցի աշակերտները, ովքեր Մատաղիսի N զորամասում հանդես եկան հետաքրքիր համերգային ծրագրով՝ զինվորներին պարգևելով Ամանորյա տրամադրություն :
Նախաձեռնված ծրագիրը ևս մի անգամ վկայում է, որ քաղաքացիական հասարակությունը միշտ սահմանը պահող զինվորի կողքին է ` լինի պատերազմ , թե խաղաղություն: