ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ

2017թ. դեկտեմբերի 19-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ԱԺԿ Կենտրոնական խորհրդի նիստը, որը վարում էին ԱԺԿ ԿԽ  նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի քաղաքապետ, ԱԺԿ ԿԽ նախագահի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը:

Ընդլայնված նիստին բացի Կենտրոնական խորհրդի անդամներից հրավիրված էին շրջանային կառույցների խորհուրդների անդամներ, «Ժողովրդավարություն »  խմբակցության, կանանց խորհրդի անդամներ, ինչպես նաև ԱԺԿ  երիտթևի  ներկայացուցիչներ:

Օրակարգը հաստատելուց  հետո սկսվեցին քննարկումները: Ամփոփվեց Արցախի Ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի 2017թ. գործունեութունը: Ա. Ղուլյանը ներկայացրեց  2017թ. կուսակցության կատարած աշխատանքները, ուշադրություն դարձրեց բացթողումների և խնդիրների վրա, ընդգծեց կուսակցության կանանց խորհրդի ակտիվ գործունեությունը:

Քաղաքային և շրջանային խորհուրդների նախագահները ներկայացրին  2017թ. գործունեության հաշվետվությունն ու հետագա անելիքները:

Լսվեցին առաջարկներ 2018թ. աշխատանքային պլանի  հետ  կապված:

Օրակարգի քննարկման ժամանակ տեղի ունեցավ ակտիվ հարց  ու պատասխան: Ներկաները  շնորհավորեցին գալիք տոների կապակցությամբ ,մաղթեցին միմյանց ստեղծագործ  աշխատանք  և հաջողություններ  2018 թ.-ին: