Աշոտ Ղուլյանը հանդիպել է վաստակավոր ուսուցիչների հետ

2017թ․ հոկտեմբերի 5-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Արցախի Հանրապետության վաստակավոր ուսուցիչների հետ՝ մասնագիտական տոնը շնորհավորելու կապակցությամբ։ Ուսուցիչները հյուրընկալվել են ԱԺԿ կենտրոնական գրասենյակում։ Հանդիպմանը ներկա էին ԱԺԿ Կենտրոնական խորհրդի տեղակալներ  Սուրեն Գրիգորյանը և  Մանուշ Մինասյանը, ինչպես նաև ԱԺԿ կենտրոնական գրասենյակի անձնակազմը։

Աշոտ Ղուլյանը շնորհավորանքի խոսք ուղղեց ուսուցիչներին և կարևորեց նրանց դերն ու ներդրումը կրտսեր սերնդի դաստիարակության և մասնագիտության ընտրության մեջ։ Հանդիպումը շարունակվեց ավելի անմիջական մթնոլորտում,որտեղ նրանք քննարկեցին ուսուցիչներին մտահոգող հարցերը և կրթական համակարգի խնդիրները։