Կյանքից անժամանակ հեռացավ փորձառու բժշկուհի, հարգված և հայրենասեր արցախուհի Միլետա Հովհաննիսյանը: Նա ծնվել է 1948 թվականին, Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղում:
Միլետա Հովհաննիսյանն իր ողջ գիտակցական կյանքն անմնացորդ նվիրել է հարազատ ժողովրդին, նրա առողջության պահպանման և վերականգնման նվիրական գործին:
Նա մեծ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ էր կատարում իր առաքելությունը ոչ միայն առողջապահության, այլև հասարակական աշխատանքի բնագավառում:
Արցախի ժողովրդավարական կուսակցության ստեղծման օրվանից Մ. Հովհաննիսյանը կուսակցության հարգված անդամ էր: Նա ԱԺԿ Մարտակերտի շրջխորհրդի անդամ էր և Մարտակերտի շրջանի կանանց խորհրդի նախագահը:
ԱԺԿ կենտրոնական խորհուրդը խորը կսկիծ է հայտնում անվանի բժշկուհի, հասարակական աշխատանքի լավագույն գիտակ Մ. Հովհաննիսյանի անժամանակ մահվան առթիվ, ցավակցություն և զորակցություն է հայտնում նրա հարազատներին և ճանաչողներին:
Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:
ԱԺԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ