Ամառային ճամբար Պատարա գյուղում/ 2017

2017 թվականի հուլիսի 25-ից 30-ը Պատարա գյուղում կազմակերպվեց երիտասարդական ամառային ճամբար՝ Արցախի Ժողովրդավարական կուսակցության և Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի (YMCA) կողմից։ Ճամբարին մասնակցեցին 80 երիտասարդներ՝ Արցախի հանրապետության տարբեր շրջաններից։
Ճամբարի մասնակիցների համար  բազմաթիվ հանդիպումներ կազմակերպվեցին տարբեր պաշտոնատար անձանց հետ։ Մասնակիցները շատ արդյունավետ հանդիպումներ ունեցան Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի, Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ։ Ընկերական ու անմիջական մթնոլորտում նրանք բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը և ստացան բավարար պատասխաններ։ Բավականին հետաքրքիր և արդյունավետ էր հանդիպումը Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ։ Բարձրացված հարցերը կապված էին երիտասարդության ժամանցի կազմակերպման և ծրագրերի հետ։ Երիտասարդների հնչեցրած բոլոր առաջարկներին նախարարը հավանություն տվեց և սիրով իր աջակցությունն առաջարկեց։ ԵՄՔՄ ներկայացուցիչներ Դավիթ Մելքումյանը, Վլադիմիր Ղուլյանը, Լուսինե Վարդանյանն ու Թաթուլ Բոստանչյանը ներկայացրին կազմակերպության գործունեությունն ու առաքելությունը։
Կազմակերպվեցին բազմաթիվ դասընթացներ և սեմինարներ։ Թրեյնինգներ վարելու համար հրավիրվել էր Թևան Պողոսյանը։
Ճամբարի մասնակիցները այցելեցին Կաշենի հանքավայր, ծանոթացան տարածքին և տվեցին իրենց հուզող հարցերը։ Երեկոները կազմակերպվում էին մշակութային ժամանցային միջոցառումներ։ Ճամբարին հյուրընկալվել են <<Արցախի ձայները>>։ Անակնկալ էր հանդիպումը Արսեն Սաֆարյանի հետ։ Ճամբարի մասնակիցները ամեն երեկո խարույկի շուրջ, կիթառի նվագակցության տակ խմբային երգեր էին երգում ու պարում։ Երիտասարդական ճամբարը հնարավորություն տվեց մասնակիցներին շփվել հասակակիցների հետ, նոր ծանոթություններ և ընկերներ ձեռք բերել, և կատարելագործել իրենց հմտություններն ու կարողությունները։
dsc_0005
dsc_0006-copy
dsc_0016-copy
dsc_0067-copy
dsc_0100-copy
dsc_0201
dsc_0267-copy
dsc_0456
dsc_0528
dsc_0530
dsc_0551
dsc_0591
dsc_0598
dsc_0629