‹‹Ասմունքի մրցույթ››

Մայիսի 20-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհուրդը կազմակերպեց ասմունքի մրցույթ՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին և Մայիսյան տոներին: Այն անցկացվեց ք. Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցում: Մրցույթին մասնակցեցին 23 երեխա՝ Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցից, Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջից, ՇՏՀ-ից և Դ.Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցից: Յուրաքանչյուր մասնակից յուրովի զարմացրեց ժյուրիի անդամներին:

11-13 տարիքային խմբում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Լիա Մանասյանը, երկրորդ տեղը՝ Մարիամ Ալեքսանյանը, երրորդ տեղը՝ Արշակ Նարիմանյանը:

14-16 տարիքային խմբում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Ֆլորա Համբարձումյանը, երկրորդ տեղը՝ Լինա Միրզոյանը, երրորդ տեղը՝ Անուշ Պետրոսյանը:

Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաներին նաև դրամական պարգև շնորհվեց:

img_8622img_8630img_8634img_8640img_8650img_8661img_8664img_8674img_8681img_8685img_8690img_8696img_8699img_8705img_8708img_8709img_8711img_8712img_8718