Եռատոնը Տումիում

Մայիսյան եռատոնը նշվեց աշխարհի բոլոր մասերում, որտեղ հայի շունչ կա: Մայիսի 9-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախաձեռնությամբ այն նշվեց նաև Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղում: ԱԺԿ մի խումբ ակտիվիստներ տեղի բնակիչների հետ քայլերթ կազմակերպեցին դեպի զոհված ազատամարտիկների հուշահամալիր, այնուհետև հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին: Տումիի Ս.Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները  Մշակույթի տան սաների հետ համատեղ համերգ կազմակերպեցին ` նվիրված Մայիսյան եռատոնին: Համերգի մասնակիցները ակտիվ մասնակցության համար պատվոգրերի և նվերների արժանացան: Միջոցառմանը ներկա էին ինչպես տեղի բնակիչներ, այնպես էլ` հյուրեր Ստեփանակերտից և արտասահմանից:

18447823_1365158226909042_1461765540_n18426450_1854584141471439_16672693_o 18426303_1365158223575709_903269796_o 18424557_1854606581469195_2138290994_n 18424668_1365158190242379_1452466120_n 18425650_1365158196909045_1003790395_n 18425821_1365158186909046_1207040902_n 18405596_1365158230242375_1002596608_o 18387359_1365158233575708_1381543792_n18450005_1365158193575712_674351040_n