ԱԺԿ անակնկալը Սվետլանա Դավթյանի 80-ամյակին

Սույն թվականի ապրիլի 12-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպեց միջոցառում` նվիրված ԱԺԿ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի Սվետլանա Դավթյանի 80-ամյակին:

Սվետլանա Դավթյանը ծնվել է 1937թ. ապրիլի 7-ին։ 1954թ. ավարտել է Ստեփանակերտի N1 միջնակարգ դպրոցը, ապա 1959թ.` Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի, գրականության և պատմության բաժինը։ Աշխատել է Ստեփանակերտի գիշերօթիկ և N9 դպրոցներում, ապա N1 միջնակարգում՝ որպես ուսուցիչ, հետո ուսմասվար և տնօրեն` մինչև 1994թ.։ Շուրջ 50 տարվա մանկավարժական աշխատանքին զուգահեռ միշտ վարել է հասարակական ակտիվ գործունեություն։ 2006թ.-ից աշխատում է Արցախի ժողովրդավարական կուսակցության Ստեփանակերտի քաղաքային խորհրդում՝ որպես նախագահի տեղակալ։ 2005թ. արժանացել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժի, 2011-ին` Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչումների։ 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ է։

Համերգին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և մի շարք պաշտոնատար անձիք` կրթության, գիտության և սպորտի, մշակույթի ասպարեզներից: Միջոցառումը իրենց ելույթով գեղեցկացրին Ստեփանակերտի ՄՊՍԿ սաները, Արցախի պարի պետական համույթը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողները: Քանի որ Սվետլանա Դավթյանը երկար տարիներ Խ.Աբովյանի անվան 1-ին դպրոցի տնօրենն է հանդիսացել, դպրոցի աշակերտները անակնկալ են պատրաստել և երգով հանդես եկել:

120417svetlanadavtyanyubilee117910827_393727474346218_1046343514_n

120417svetlanadavtyanyubilee-2120417svetlanadavtyanyubilee

 

 

17918472_932521940274804_606214743_n