Կինն արվեստ է` գեղեցկության խորհրդանիշ…

 

Եթե չասենք,որ կինն արևից է ստեղծվել, ապա պետք է ասենք, որ կնոջ առեղծվածների ակունքն արևն է: Կինն արևից է առել վառելու, վառվելու, կայծակելու հզոր կարողությունը:

Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել, գնահատել ու մեծարել հայոց կանանց:

Ապրիլի 4-ին  ԱԺԿ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում  ԱԺԿ գրասենյակի և կանանց խորհրդի նախաձեռնությամբ  կազմակերպվեց միջոցառում`  նվիրված գարնանային տոներին: Միջոցառմանն ներկա էին տարբեր սերունդների և բնագավառների կին-ներկայացուցիչներ: Ոմանք հանդես եկան իրենց  շնորհավորանքի խոսքերով, իսկ ոմանք երգով ու արտասանությամբ էˊլ ավելի գեղեցկացրին ու տոնական շունչ պարգևեցին  ներկաներին:

Կանանց միջազգային օրը հասարակ կանանց պայքարի պատմությունն է: Դա մի օր է, որ պատմում է հասարակության մեջ տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու, հավասար պայմաններում աշխատելու և հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ունենալու համար կանանց մղած պայքարի մասին:

Սակայն մի բան է կին լինել, և այլ բան է ՀԱՅ կին  լինելը, որովհետև

հայ կինն ի սկզբանե, և երևի բնազդաբար, ավելի շատ հակված է եղել իր մայրական դերը լի ու լի կատարելու, իր կյանքը ինքնամոռաց նվիրաբերելու իր զավակներին ու նաև իր ժողովրդին, քանզի պատմության մութ ու դժնդակ ժամանակահատվածներում, երբ ընտանիքի հայրը ստիպված է եղել հայրենի հողը պաշտպանելու, հայ մայրն է տիրություն արել իր ընտանիքին`  ցուցաբերելով գերմարդկային զոհողություններ:

Միջոցառման ընթացքում կանայք ու մեր երիտասարդները ևս մեկ անգամ մեծարեցին հայ կնոջը, իսկ մեծարել հայ կնոջը նշանակում է  մեծարել ազգը:

img_8584img_8523img_8502img_8532img_8481