«Գուշակիր մեղեդին» խորագրով խաղ-մրցույթ

Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտասարդական խորհուրդը 2017թ. մարտի 30-ին կազմակերպեց «Գուշակիր մեղեդին» խորագրով միջհամալսարանական խաղ-մրցույթ` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Մրցույթին մասնակցեցին Արցախի պետական համալսարանի, Գ.Նարեկացի համալսարանի, ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի, Մեսրոպ Մաշտոց համալսարանի թիմերը: Խաղ-մրցույթը բաղկացած էր երեք փուլից: Փուլերի ընթացքում ելույթ ունեցան և իրենց հիանալի ձայնով միջոցառումը գեղեցկացրին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները: Մասնակիցները կրեատիվություն ցուցաբերեցին և երգելով ու պարելով պատասխանեցին տրված հարցերին:

Բոլոր թիմերը ստացան պատվոգրեր` ակտիվ մասնակցության համար, իսկ բարձր միավորներ հավաքած Մ.Մաշտոց համալսարանի թիմը զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը և արժանացավ նվերի:

img_8296img_8313img_8323img_8319img_8396img_8399
img_8404img_8415img_8416img_8417img_8423img_8424img_8434