«Միակ կոչս այն է, որ բոլորդ անփորձանք վերադառնաք».Այց ՊԲ զորամաս

Փետրվարի 25-ին ԱԺԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց այց Ասկերանի պաշտպանության զորամաս: Կուսակցության ներկայացուցիչները ծանրոցներ էին պատրաստել առաջնագծում կանգնած, հայրենի սահմաններն առանց աչք թարթելու պաշտպանող հայ զինվորի համար:

ՊԲ զորամաս այցելած ԱԺԿ խումբը ծանոթացավ զորամասին, զինվորների  նիստուկացին: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում ԱԺԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար Գեղամ Ստեփանյանը և կանանց խորհրդի նախագահ Սուսաննա Ավշարյանը շնորհավորեցին զինվորներին՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

«Վերջին տարվա ընթացքում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ իզուր չէ, որ մեր բանակը ունի անպարտելիի համբավ: Երբ դարանակալ թշնամին դիվերսիոն հարձակումներ էր գործում Հայաստանի և Արցախի սահմանների տարբեր մասերում, մեր բանակը արժանի հակահարված տվեց թշնամուն՝ ապացուցելով, որ հայ զինվորի համար թանկ է ամեն մի թիզ հողը, թանկ է հայրենիքը, թանկ են հարազատները: Հպարտ և պաշտպանված եմ զգում ինձ, երբ գիտեմ, որ հայոց սահմանը հսկվում է արի, խելացի, անվախ հայ զինվորի կողմից: Ձեզ չեն ընկճում ո´չ նենգ թշնամին, ո´չ ցուրտն ու քամին: Միակ կոչս այն է, որ բոլորդ անփորձանք վերադառնաք: Աստված ձեզ պահապան»,-նշեց Ս.Ավշարյանը:

img_2220

img_2171img_2182img_2178img_2203img_2207img_2230img_2232img_2228img_2218img_2228img_2226img_2247img_2249