ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

2017թ. հունվարի 20-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ԱԺԿ Կենտրոնական խորհրդի նիստը:

Աշոտ Ղուլյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց անցած տոների կապակցությամբ, ավելացնելով, որ ակնկալիքներ ունի կապված  նոր գրասենյակի հարմարավետության հետ, որը կնպաստի կուսակցության առավել ակտիվ և արդյունավետ գործունեությանը:

Օրակարգը հաստատելուց հետո սկսվեցին քննարկումները: Ամփոփվեց Արցախի Ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի 2016թ. գործունեութունը: Աշոտ Ղուլյանը հակիրճ  ներկայացրեց  2016թ.  կուսակցության կատարած աշխատանքները, ուշադրություն դարձրեց բացթողումների և խնդիրների վրա, ընդգծեց կուսակցության  կանանց խորհրդի և երիտասարդական թևի ակտիվ գործունեությունը:

Օրակարգում դրված էր նաև Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ԱԺԿ դիրքորոշումը, ըստ որի, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը իր հավանությունն է տալիս նոր Սահմանադրությանը և ակտիվ մասնակցություն է նախատեսում քարոզարշավի ընթացքում: Աշոտ Ղուլյանն առանձնացրել է մի շարք կարևոր հարցեր՝ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Նախագծի  քննարկման ժամանակ տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան:

Նիստի ընթացքում մասնակցիները ծանոթացան Արցախի Ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի 2017թ. գործունեության  աշխատանքային ծրագրին, քննարկեցին և  հաստատեցին այն:

Քննարկումները շարունակվեցին ավելի անմիջական մթնոլորտում, մաղթեցին  միմյանց  ստեղծագործ աշխատանք և հաջողություններ 2017 թ.-ում:

img_0635

img_0666

img_0646

img_0627

img_0602

img_0586

img_0589

img_0590