«Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները ստորագրել են համատեղ հայտարարություն

Հունվարի 24-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը և «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու նպատակով ստորագրել են համատեղ հայտարարություն: Հայտարարության մեջ առանձնապես ասված է. «Հիմք ընդունելով 2015 թվականի մայիսի 19-ին «Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի տրամաբանությունն ու ոգին՝ խորհրդարանական երկու քաղաքական ուժերն իրենց հաստատակամությունն ու պատրաստակամությունն են հայտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու»: