Սահմանադրական հանրաքվեն Արցախում կանցկացվի 2017թ. փետրվարի 20-ին

Ինչպես հայտնել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին հրամանագիրը:

Համաձայն հրամանագրի, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին: