Արցախի Ժողովրդավարական կուսակցության շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ:

2016 թվականը արցախահայության համար փորձություններով լի, և, միաժամանակ միասնականության տարի էր: Ամփոփելով այն՝ չի կարելի չնշել ապրիլյան իրադարձությունները: Սակայն, անկախ հակառակորդի ոտնձգություններից, Արցախում շարունակում է թևածել խաղաղությունը՝ մեր երիտասարդ նորօրյա հերոսների անձնազոհության և ամրության շնորհիվ:

2017 տարում մաղթում ենք խաղաղություն, ստեղծագործ աշխատանք և ներդաշնակ կյանք: Հիշենք, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր հայրենիքի բարգավաճման և զարգացման համար, և գալիք տարում կատարելագործվենք և կատարելագործենք մեր շուրջը գտնվող աշխարհը: Թող 2017 տարին համայն հայության համար լինի խաղաղության, համախմբման և հաղթանակի տարի: