Ամանորյա անսպասելի անակնկալ ԱԺԿ երիտթևից

Մեր օրերում Ամանորի և Ս. Ծննդյան տոնի   անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն բացակայվում էր Աղաբեկյանների ընտանիքում:Դեկտեմբերի 28-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները սոցիալական ծրագրի շրջանակներում այցելեցին ք. Շուշիում ապրող Հունան Աղաբեկյանի ընտանիքը և Ամանորի կապակցությամբ տոնածառ, տոնածառի զարդարանքներ, միրգ և քաղցրավենիք  նվիրեցին նրանց: Բազմազավակ  ընտանիքներին աջակցելը շատ կարևոր է այսօր, հատկապես, նոր տարվա նախաշեմին: Երիտասարդները երեխաների հետ միասին զարդարեցին տոնածառը և հետաքրքիր ժամանակ անցկացրեցին :Ի դեպ, ընտանիքում մեծանում են 4 շնորհալի երեխաներ, որոնք զարմացրին և ուրախացրին ներկաներին  իրենց շնորհքով:
Միջոցառումից մի քանի օր առաջ երեխաներից մեկի ուսուցչուհին թղթից փոքրիկ տոնածառ պատրաստեց և նվիրեց աղջկան: Փոքրիկը շատ ուրախացավ, սակայն ամբողջ ընտանիքով լիարժեք երջանկություն ապրեցին մեծ տոնածառը զարդարելու ժամանակ:
Շնորհավոր Ամանոր, երջանիկ ու սիրառատ օրեր ենք մաղթում բոլորին:Թող իրականանան այսօր անիրական թվացող մեր փոքրիկների բոլոր երազանքներն ու նպատակները, և թող Աստված պահապան լինի նրանց`միշտ և ամենուր:

img_0369img_0373 img_0374 img_0382 img_0403 img_0413
img_0453 img_0457 img_0465 img_0481