ԱԺԿ երիտասարդական թևի ներկայացուցիչների այցը Բերձոր

2016թ. դեկտեմբերի 23-ին ԱԺԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները այցելեցին Բերձոր և մասնակցեցին մի շարք դպրոցականների մասնակցությամբ կազմակերպված ամանորյա մանկական ստեղծագործական համերգին, որից հետո մոտ 71 երեխա նվերներ ստացան Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` ամանորյա տոների առթիվ: Միջոցառումից հետո երիտասարդները ամփոփեցին 2016թ. կատարած աշխատանքները և գալիք տարվա համար աշխատանքային նոր պլան կազմեցին: Երիտասարդները նաև այցելեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանը և հարգանքի տուրք մատուցեցին:15713363_1761603110832598_1204380596_n 15724144_1761603370832572_1277605510_n