Կեցցե Ֆրանսիան և Արցախը

Մայիսի 24-ին ԱԺ նիստերի մեծ դահլիճում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, գիտակրթական և  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն շատ ուրախ էր կրկին անգամ գտնվել Արցախում,նշեց, որ այցելեցին սահմանամերձ բնակավայրեր, ինչպես  նաև առաջնագիծ և իր ելույթում ասաց. «Հաշվի առնելով նախորդ ամսվա իրադարձությունները` այսօր հայտարարում եմ, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»: Ֆրանսուա Ռոշբլուանն ամփոփեց իր ելույթը «ԵՍ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԵՄ» արտահայտությամբ:

«Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեն իր գոհունակությունն է  հայտնել Արցախում գտնվելու համար և նշել. «Ադրբեջանը ապրիլյան դեպքերից հետո փորձում էր ԵԽԽՎ-ում միակողմանի նախագծեր ներկայացնել, որոնք սակայն մերժվեցին: Կարծում եմ, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ տեղի ունեցածի մասին իրական տեղեկատվություն մատուցելու համար»,-ընդգծել է Ռենե Ռուքեն:

Հանդիպումն ամփոփեց Աշոտ Ղուլյանը.

«Մենք այս դահլիճում բազում հանդիպումներ ենք ունեցել և մեծ մասը մեր ֆրանսիացի գործընկերների հետ:Մեր հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս գիտակցել, որ մենք  իրար հետ ենք ինչպես ուրախության, այնպես էլ մեր ժողովուրդների համար  տխուր և դժվարին օրերին »:352A2995+  352A3153+