Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Սուրեն Գրիգորյանի նախընտրական ծրագիրը

1.Քաղաքաշինություն

• քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակում և հաստատում,
• ճանապարհափողոցային ցանցի զարգացում,
• հանրակացարաններում ապրող բնակիչների բնակարանային պայմանների բարելավում,
• Աջափնյակ, Արեշ և 38-րդ թաղամասերի ենթակառուցվածքների կառուցում:

2. Բարեկարգում

• փողոցների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգումը,
• բազմաբնակարան շենքերի մուտքերի, վերելակների, տանիքների հիմնանորոգման և վերանորոգման շարունակականության ապահովումը:

3. Սանիտարական մաքրում և կանաչապատում

• մաքրության և աղբահանության համալիր ծրագրի իրականացումը,
• միջազգային չափանիշներին համապատասխան աղբահան, փողոցները մաքրող և լվացող ձնահավաք մեքենաների ձեռք բերումը,
• ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնումը:

4. Տրանսպորտ

• ծայրամասային փողոցներում երթուղային ցանցի ներդնումը:

5. Արտաքին լուսավորություն

• ծայրամասային փողոցների լուսավորման գործընթացի շարունակական ապահովում:

6. Ջրամատակարարում և ջրահեռացում

• մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարման ցանցի ներդրման աշխատանքներն ավարտին հասցնելը,
• Ստեփանակերտ քաղաքի կոյուղու ցանց չունեցող թաղամասերի ենթակառուցվածքների ապահովումը և բազմաբնակարան շենքերի բակային կոյուղու համակարգի վերակառուցումը:

7. Կրթություն և սպորտ

• մայրաքաղաքում մանկապարտեզների ցանցի ընդլայնումը,
• սպորտային խմբակներում և մարզադպրոցներում երեխաների ընդգրկվածության ընդլայնումը:

8.Զբոսաշրջություն և մշակույթ

• մշակույթի տների, թանգարանների, արվեստի և երաժշտական դպրոցների, գրադարանների հիմնանորոգման ու բարեկարգման շարունակականության ապահովումը:

9.Արտաքին կապեր

• Երևան-Ստեփանակերտ համագործակցության ընդլայնումը, փոխգործակցության շարունակականության ապահովումը,
• այլ քաղաքների հետ նոր հարաբերությունների և կապերի հաստատումը: