Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Սուրեն Գրիգորյան. կենսագրական տվյալներ

Ծնվել է 1958թ. հունիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքում:

1975թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցը:

1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր:

1980-1988թթ. աշխատել է կոմերիտական մարմիններում:

1988-1991թթ. զբաղեցրել է ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահի օգնականի պաշտոնը:

1991թ. մարզգործկոմի ռազմազորահավաքային բաժնի պետն էր:

1992թ. մարտից եղել է ԼՂՀ Նախարարների խորհրդի հատուկ բաժնի վարիչը:

1994թ. նշանակվել է ԼՂՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարիչ, իսկ 1995թ.՝ ԼՂՀ կառավարության գործերի կառավարիչ:

1998թ. նշանակվել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

1999թ. հունիսին զբաղեցրել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

2002թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

2004թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 13-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւվատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

ԼՂՀ նախագահի 2007թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

2011թ. սեպտեմբերի 17-ին հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: