ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շարունակության շրջանակներում

Մայիսի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական ազատ դաշինք կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին:

Քննարկվել են ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շրջանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կողմերը կարեւորել են միջկուսակցական կապերի ամրապնդման ու փորձի փոխանակման անհրաժեշտությունն Արցախի` Եվրոպական քաղաքական ընտանիքին ինտեգրման համատեքստում:

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 17-ին Գերմանիայի Բաութսեն քաղաքում կայացած ԵԱԴ տարեկան ժողովի ընթացքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ընդունվել է Եվրոպական ազատ դաշինք կուսակցությունների ընտանիքի ասոցացված անդամ: