Իմ անունից եւ Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի կողմից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում մեր 13105 ընտրողին, ովքեր բազմաթիվ ապակողմնորոշող իրավիճակներում քվեարկել են Արցախի ժողովրդի կուսակցության օգտին: Իսկ նրանց, ովքեր վերջին պահին կասկածել են այդ ընտրության նպատակահարմարությանը` խոստանում ենք աշխատել սխալների եւ բացթողումների շտկման ուղղությամբ:
ԱԺԿ-ն շարունակում է մնալ երկրի առանցքը պահող քաղաքական ուժ, իսկ դա ավելի կարեւոր է:
Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն