Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցությունը իր վրդովմունքն է հայտնում հունիսի 28-ի խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Հայկ Խանումյանի ու Ժաննա Գալստյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և դատապարտում երևույթն ինքնին:
Դրանում խմբակցության անդամ Ժաննա Գալստյանի մասնակցությունը չի խոչընդոտում, որպեսզի խմբակցությունը հետևողական լինի էթիկայի հանձնաժողովում հարցի անաչառ և անկողմնակալ քննմանը:
Գրասենյակի լրատվության բաժին
29 հունիսի, 2018թ.