Արցախի Ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի հերթական նիստը

Հունիսի 9-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Կենտրոնական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Հանրապետությունում ստեղծված իրավիճակի և դրանից բխող կուսակցության անելիքների մասին հարցը:

Կուսակցության ղեկավար՝ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը  հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը և նշել, որ կուսակցությունը լուրջ անելիքներ ունի ստեղծված իրավիճակում, քանի որ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել են այն սկզբունքները, որոնք միշտ եղել են ԱԺԿ ծրագրի և գործունեության հիմքում: Բացառապես հանրության շահերից է բխում, որ մեր հանրապետությունում ամրապնդվեն ժողովրդավարությունն ու արդարությունը և ամեն ինչ տեղի ունենա օրինականության դաշտում: Միայն այդպիսի միջավայրում է հնարավոր, որ բարձրացված խնդիրները ստանան իրենց լուծումները:

Իշխանությունների անելիքներին զուգահեռ պատասխանատվության մեծ բաժին ունեն նաև երկրում գործող  քաղաքական ուժեր:

Օրակարգային հարցի շուրջ խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին կուսակցության նախագահին, որից հետո հանդես եկան ելույթներով ու առաջարկություններով:

 

Գրասենյակի լրատվության բաժին