Քաշաթաղում ստեղծվեց ԱԺԿ կանանց խորհուրդ

Ապրիլի 4-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհուրդը` նախագահ Սուսաննա Ավշառյանի գլխավորությամբ  մի  խումբ  ԱԺԿ-ականների  հետ այցելեցին Քաշաթաղի շրջան` տեղի կանանց հետ հանդիպում անց կացնելու համար: Նպատակը Քաշաթաղի շրջանի կանանց խնդիրներին, նրանց հուզող հարցերին, նիստ  ու  կացին ծանոթանալու և  հնարավորության սահմաններում լուծում տալն էր:

ԱԺԿ կանանց խորհրդի նախագահը  ներկայացրեց կուսակցությանը կից կանանց  խորհրդի  գործունեության, նրանց առաջիկա ծրագրերի մասին, ինչպես նաև առաջարկեց նմանօրինակ խորհուրդ ստեղծել շրջանում:

Ներկաները սիրով ընդունեցին առաջարկությունը: Կազմավորվեց ԱԺԿ Քաշաթաղի շրջանի կանանց խորհուրդ, որի նախագահ ընտրվեց Անահիտ Քոսակյանը: Կուսակցության մի շարք ակտիվիստներ շնորհակալագրեր ստացան ակտիվ գործունեության համար:

Այնուհետև ներկաները հանդես եկան մտքերի փոխանակությամբ և մի շարք առաջարկություններ  հնչեցին կուսակցության հետագա գործունեության բարելավման  ուղղությամբ:

Նման հանդիպումներ նախատեսվում է անցկացնել Արցախի  ԱԺԿ շրջանային մյուս  կառույցներում: