Հանդիպում ԱԺԿ Ստեփանակերտի քաղաքային խորհրդում

Ապրիլի 5-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության Ստեփանակերտի քաղաքային խորհուրդը  ԱԺԿ կենտրոնական գրասենյակում կազմակերպեց հանդիպում ` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին  և մայրության և գեղեցկության տոնին :
Միջոցառմանը հրավիրված էին քաղաքային խորհրդի անդամներ և կուսակցության մի խումբ  ակտիվիստներ:
Ջերմ մթնոլորտում անկաշկանդ  զրույց ծավալվեց մասնակիցների միջև: Այնուհետև մի խումբ կանանց  նվերներ  հանձնեց  Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի Ժողովրդավարական կուսակցության  քաղաքային խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը: