ԱՅՑ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Մարտի 1-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության  Ստեփանակերտի  քաղաքային խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց  այց   Ք.  Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան` համերգային ծրագրով:

Միջոցառմանը ներկա էին Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ Մաքսիմ Միրզոյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր, «Ժողովրդավարություն» խմբակցության  ղեկավար Վարդգես  Բաղրյանը, Կրթության, գիտության և սպորտի նախարարության  արտադասարանական աշխատանքների գծով  բաժնի  վարիչ Ժաննա Այվազյանը,  կանանց խորհրդի ու ԱԺԿ անդամներ: Միջոցառումը նվիրված էր Ղարաբաղյան շարժման  30-ամյակին, որի կապակցությամբ  շարժման ակտիվիստները թեմատիկ զրույց վարեցին  վարժարանի սաների հետ:

Իրենց հիանալի երգերով, պարերով ու վոկալով  միջոցառումը գեղեցկացրին  Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները ` գարնանային  շունչ  պարգևելով ներկաներին: