Հանդիպում ԱԺԿ երիտխորհրդի նախաձեռնությամբ

Փետրվարի 19-ին  Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպվեց միջոցառում` մի խումբ ակտիվ երիտասարդների ընդգրկմամբ: Ղարաբաղյան շարժման  30-ամյակի կապակցությամբ անցկացվեց թեմատիկ զրույց: Ծրագիրն նախատեսված էր քաղաքի և շրջանների երիտասարդների հետ կապն ամրապնդելու նպատակով: Նման ծրագրերը նախատեսվում են անց կացնել նաև շրջաններում, որոնք էլ  շարունակական բնույթ կկրեն: