Մարտի 2-ին ԱրՊՀ նիստերի փոքր դահլիճում ԱԺԿ Երիտթևի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում 1988 թ. առաջամարտիկների և երիտասարդության հետ:
Հանդիպմանը հրավիրված էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, 1988թ. ակտիվիստիներ Արմո Ծատրյանը, Վարդգես Բաղրյանը և մաթեմատիկական գիտությունների թեկնածու , Արցախյան շարժման ակտիվիստ Համլետ Գրիրգորյանը:
Նրանք երիտասարդությանը պատմեցին Արցախյան շարժման փոթորկուն օրերի, ազատատենչ արցախցիների արդար պայքարի մասին:
Ավագ սերնդի պայքարն ու հաղթանակը հեշտությամբ չտրվեց: Բազում զրկանքների, թանկագին զոհերի և ծանր կ որուստների գնով հասան այսօրվա անկախությանը, սակայն մեր պայքարը դեռ շարունակվում է…
Երիտասարդները հետաքրքրությամբ ունկնդրում էին շարժման ակտիվիստների ելույթները: