Փետրվարի 9-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարություն» խմբակցության հերթական նիստը, որի օրակարգում, Ազգային ժողովի նոր նստաշրջանի բացման հետ կապված հարցերից բացի, անդրադարձ եղավ նաեւ Արցախի քաղաքական ուժերի կողմից սահմանադրական բարեփոխումների թեմայով սկսված խորհրդատվությունների հարցին:
Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկություններ ներկայացրեց օրեր առաջ տեղի ունեցած քաղաքական ուժերի հանդիպման մասին՝ շեշտելով, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդատվությունների հաջորդ փուլին նախատեսվում է ներկայացնել կուսակցությունների դիրքորոշումը:
Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում խմբակցության անդամները ներկայացրեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները: